«Հուսով եմ՝ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի ՀՀ–ԵՄ համաձայնագիրը». Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Իտալիայի նախագահին

Հուլիսի 30-ին Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ պետական այցով ժամանել է Հայաստան: Երկօրյա պետական այցն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի միջև զրույցն ընթացել է ջերմ մթնոլորտում, եղել է բավական բովանդակալից քննարկում հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ: Երևանում ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա շեշտեց, որ կողմերը վերահաստատել են միջպետական հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը:
«Համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-իտալական գործակցությանը նոր, դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային հարթակում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում: Արձանագրեցինք, որ Իտալիան, ընթացիկ տարի լինելով նաև ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Անդրադարձանք Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Սա ևս մի հարթություն է, որտեղ հայ-իտակական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկար ունենք: Այս առնչությամբ հույս հայտնեցի, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ՀՀ նախագահը նշեց, որ երկկողմ գործակցության կայուն զարգացման համատեքստում կարևորել են երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որն ընդգրկում է 3 տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ: Երկու երկրների նախագահներն արձանագրել են տնտեսական, գործարար, մշակութային և գիտակրթական կապերի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդկային շփումների կարևորությունը:
«Կարևորելով մշակութային ժառանգության պահպանության հարցը, մեր համագործակցությունն էլ ավելի մեծ թափ կստանա Երևանում հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի բացումով, որը տեղի կունենա վաղը: Վստահ եմ, որ պարոն նախագահի պետական այցն ամուր հիմքեր կստեղծի հայ-իտալական քաղաքական երկխոսությունը և բազմոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»,- հավելեց Արմեն Սարգսյանը:

9 անշարժ և 6 շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը
10809:54
Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
43120.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
43220.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
76817.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
73317.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
66616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
66116.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
49916.11.2026, 14:06