«Զրահատեխնիկան մտավ Հայաստանի մայրաքաղաք, սակայն խորհրդարանն արդեն վավերացրել էր ժողովրդի կամարտահայտումը». Արա Բաբլոյան
665 Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 10:20 Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի 28-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք հայոց անկախ պետականության վերականգնման ուղի ոտք դնելու 28-րդ տարեդարձը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը վավերացրեց մի հիմնարար փաստաթուղթ, որը կրում էր «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» անվանումը: Նրա տասներկու կետերն ասես սեղմ ու փոքրիկ Սահմանադրությունն էին դեռ չստեղծված հայոց անկախ ու ժողովրդավարական պետականության: Եւ նրա բոլոր դրույթները պիտի սրբորեն պահպանենք, որովհետև միայն այդ ճանապարհով ենք պաշտպանելու այն ամենը, որոնք գերակա արժեքներ հռչակելու համար 1988-ին պայքարի ելանք: Անգամ քսանութ տարի անց դժվար է ասել՝ Հայաստանի անկախության հռչակագիրը մեր քաղաքական մտքի մանկությո՞ւնն էր, թե՞ իրավական մտքի հասունության արտացոլումը: Հստակ է, որ այն շարունակությունն էր Խորհրդային Հայաստանի 11-րդ գումարման Գերագույն խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 24-ի անավարտ մնացած նիստի, երբ խորհրդարանը կեսգիշերն անց հայտարարեց, որ Հայաստանում այսուհետ գործում են միայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած օրենքները: Զրահատեխնիկան մտավ Հայաստանի մայրաքաղաք, սակայն խորհրդարանն արդեն վավերացրել էր ժողովրդի կամարտահայտումը: Օգոստոսի 23-ի հռչակագիրը միաժամանակ կարևորագույն ուղենիշն ու մեկնակետն էր դեպի 1991 թվականի սեպտեմբերի 21-ը տանող ճանապարհին: Այն հռչակագիր էր, բայց նրա տասներկու կետերից և ոչ մեկը դեկլարատիվ բնույթ չկրեց, այլ մեր պայքարի, զրկանքների ու զոհողությունների շնորհիվ դարձավ իրականություն: Սիրելի՛ հայրենակիցներ, օգոստոսի 23-ը մեր տոնացույցում գրված է ոսկյա տառերով և դարձել է հայության մի քանի սերունդների երազանքն իրականություն դարձնելու կամքի ու վճռականության խորհրդանիշը: Տասնամյակներ կհաջորդեն միմյանց, բազմաթիվ օրենքներ կվերախմբագրվեն, փոփոխություններ կկատարվեն նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում: Սակայն, ինչպես մենք, այնպես էլ գալիք յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել Հայաստանի անկախության հռչակագրում ձևակերպված այն իսկապե՛ս ժողովրդավարական ու ազգային արժեքները, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարությունը, որոնք հիմնարար արժեքներ հռչակվեցին 1990 թվականի օգոստոսի 23-ին: Բարին ընդ մեզ այդ ճանապարհին»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:
|
Փաշինյանը մեկնել է ՌԴ
8111:06Փաշինյանը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները
12609:06ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
229Երեկ, 11:48Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ
247Երեկ, 09:00Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք՝ ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
26506.05.2024, 19:54«Շատ հարցեր են կուտակվել». Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն
51306.05.2024, 19:18ՀՀ նախագահը մեկնում է ԱՄՆ
21606.05.2024, 16:36Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը
28206.05.2024, 16:00