Արմեն Սարգսյանի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ
612 Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 10:25 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ. Հարգելի՛ հայրենակիցներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները: Շնորհավորում եմ ընտրությունները Սահմանադրական նորմերին և սկզբունքներին համահունչ իրականացնելու առթիվ: Սա Նոր Հայաստանի առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ, որը հիմք կարող է ծառայել հաջորդ ընտրությունները հանրային վստահության առավել համերաշխ մթնոլորտում անցկացնելու համար։ Այս առումով բարձր եմ գնահատում մրցակից դաշինքների և կուսակցությունների, ինչպես նաև ընտրությանը չմասնակցած քաղաքական ուժերի կեցվածքը, որոնք ընդունեցին ընտրության արդյունքները և շնորհավորեցին հաղթած ուժին։ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի բարձր ցուցանիշները մեծ պատասխանատվություն են դնում նրա ղեկավարների, մասնավորապես՝ ապագա քաղաքապետի վրա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» կուսակցությունների դաշինքին նույնպես սպասվում է լուրջ և ծավալուն աշխատանք ավագանու ներսում՝ ապահովելու համար կարծիքների բազմազանությունն ու հավասարակշռությունը: Մաղթում եմ Երևանի նոր իշխանություններին արդյունավետ աշխատանք՝ հանուն մայրաքաղաքի շենացման և նրա բնակիչների բարեկեցության աճի»: |
Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը
7823:36Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
14818:54Վարչապետը ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը
14813:36«Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ». Գևորգյան
17001:00Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին
30800:30«ՀԱՊԿ-ն հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական սթափություն կդրսևորի». Թասմագամբետով
312Երեկ, 21:36«Ադրբեջանի պահանջները անվտանգային նոր մարտահրավերների առջև են կանգնեցնում Հայաստանին». Գարեգին Բ
191Երեկ, 16:30ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
289Երեկ, 13:18