Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց բանակցությունների արդյունքները

Դուրս գալով ԱԺ շենքից, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ներկայացրեց բանակցությունների արդյունքները. «Ես նախ գնացի Ելք-ի սենյակ, այնտեղ միայն Արամ Սարգսյանն էր, հետո գնացի Արա Բաբլոյանի աշխատասենյակ, այնտեղ հավաքված էին այլ խմբակցությունների ղեկավարները: Ասացինք, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, որը պետք է հաղթահարենք: ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունների անդամները համակարծիք էին սրա հետ, սկսեցինք խոսել՝ որն է տարբերակը: Ես ասացի, որ տարբերակն այն է, որ ես առաջիկա օրերին, չգիտեմ քանի օր հետո է, պետք է հրաժարական տամ, ակնկալելով, որ ՀՀԿ-ն ավելի չգրգռի մարդկանց: Որովհետև, եթե հանկարծ այդ երեք կուսակցություններից մեկն առաջադրի վարչապետի թեկնածու, ինչը տեսականորեն հնարավոր է, պետք է գիտակցեն, որ դա հանրության շրջանում ռեակցիա է առաջացնելու: Դա խելամիտ սցենար չի լինելու: Ասացի՝ լավ կլինի ստորագրենք համապատասխան փաստաթուղթ, որ ես հրաժարական եմ տալիս, ԱԺ-ում 2 անգամ վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, ինչի արդունքում դեկտեմբերի առաջին կեսին, կամ նոյեմբերի վերջին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, կարծես թե իրենք, ըստ էության, ընկալում են ժողովրդի ուղերձն ու հարգանքով են վերաբերում դրան և նրանք բանավոր ասացին, որ առանց հուշագիր ստորագրելու էլ իրենք թեկնածու չեն առաջադրելու: Ես այդպես եմ ընկալել, թե իրենք հետո ուրիշ մեկնաբանություններ կտան այսօրվա բանակցություններին, դա ժամանակը ցույց կտա»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն արտահերթ խոհրդարանական ընտրությունների հարցով մոտ 1,5 ժամ բանակցում էր ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
4422:18
«Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար» - «Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը». Բագրատ Սրբազան
5021:06
«Ուժեղ կարկուտն ավերում է Գյումրին»․ Վահան Թումասյան (տեսանյութ)
8120:48
«Հավկիթի մեծության կարկուտ՝ Շիրակի մարզում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6320:24
«Դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան
7319:36
«Իսկ ոչ մի իշխանական պաշտոնյա իր ատելության խոսքի, հանցավոր արարքի համար չի ձերբակալվում»․ Նաիրի Հոխիկյան
6117:06
«Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա»․ Արա Ղազարյան
7216:54
«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
5016:24