Հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանք. ՀՔԱՎ
776 Երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ., 16:45 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, որոշ դեպքերում՝ մահացած զինծառայողների հարազատներից: Ըստ այդմ՝ մահացության 44 դեպք է արձանագրվել: Նշենք, որ 44 մահվան դեպքերից միայն 34-ի մասին է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնի եղել կաʹմ ԶԼՄ-ներով տարածված տեղեկության միջոցով, կաʹմ պաշտոնական հրապարակային աղբյուրներից: Այդ 34-ից 27-ը, ըստ պաշտոնական դասակարգման, համարվել է ծառայության հետ կապված, 7-ը՝ չկապված: Մյուս 10 դեպքերի մասին ընդհանրապես որևէ հրապարակային տեղեկատվություն հասանելի չի եղել: Բոլոր այդ դեպքերը համարվել են ծառայության հետ չկապված: Հատկանշական է, որ որոշ դեպքերում պաշտոնական աղբյուրները, ըստ հայեցողության, տարածում են հաղորդագրություններ ծառայության հետ չկապված մահացության դեպքերի մասին, իսկ որոշ դեպքերում՝ ոչ: Մահացության միայն 40 դեպքում է հայտնի աշխարհագրական տարածքը, ըստ որի՝ դեպքերից 21-ը (47%) տեղի են ունեցել ԱՀ/ԼՂ, 19-ը՝ (43%) ՀՀ տարածքում: Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալների՝ 2017-ի համեմատ 2018-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերի թիվը նվազել է ավելի քան 60%-ով, ինքնասպանություն որակված դեպքերը նվազել է 1-ով, 1-ով նվազել է ապանության դեպքերը, սակայն ավելի քան 40%-ով աճել են առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքերը և ավելի քան կրկնակի անգամ ավտովթարի հետևանքով մահացության դեպքերի թիվը։ 31 դեպքով քրեական գործեր են հարուցվել: Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ: |
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
210Երեկ, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
31124.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
56024.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
27524.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
30324.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
23524.04.2024, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
26023.04.2024, 16:18ՀՀ վարչապետի այցը Ծիծեռնակաբերդ լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու են միայն լուսանկարիչներ
27523.04.2024, 16:06