ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց
![]() 1095 Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 20:10 Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարեց իր հրաժարականի մասին. «Ես այսօր հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից: Դրա նպատակը, սակայն, ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից խուսափելլը չէ, այլ ընդհակառակը, մեր թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելն, արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելը»,- ասաց Փաշինյանը: Ապա նա ներկայացրեց հրաժարականից հետո սպասվելիք ընթացակարգը: «Այս ողջ ընթացքում ես և կառավարության անդամները շարունակելու ենք իրականացնել մեր լիազորությունները: Ես շարունակելու եմ լինել ժողովրդի հաղթանակի լիազորը: Շատերը մտավախություն ունեն՝ իսկ եթե խորհրդարանական ուժերը վարչապետի ուրիշ թեկնածու առաջադրեն, արդյոք մենք պատրաստ ենք նման սցենարի: Դիմում եմ խորհրդարանական ներկայիս մեծամասնությանը. մենք ձեզ քննադատել ենք, բայց դա չի նշանակում, որ մենք ձեզ թշնամիներ ենք ընկալում: Ես Հայաստանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ ու չեմ ունենալու: Չնայած այս հրաժարականը ֆորմալ բնույթ է կրում, բայց պահը հուզիչ է, որովհետև սրանով մենք ամփոփում ենք հեղափոխական փուլն ու մտնում նոր ժամանակաշրջան»: Վերջում նա դիմեց ժողովրդին հետևյալ խոսքերով. «Ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր բոլոր կարիքներն ու երազանքները՝ իմ հոգում: Եվ ուրեմն, կեցցե Ազատությունը, կեցցե Հայատանի Հանրապետությունը, կեցցենք մենք և եր երեխաները, որ ապրել ենք և վստահաբար ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»: Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը Փաշինյանն ասել էր, որ Աժ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի մոտավոր 9-ին-10-ին: «Եվ սրա համար ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ը»,- նշել էր նա: Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Աժ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է, որ վարչապետի հրաժարականից հետո Ազգային ժողովը երկու անգամ չընտրի վարչապետի թեկնածու, ինչից հետո օրենսդիր մարմինը ցրվում է օրենքի ուժով, և նշանակվում են արտահերթ ընտրություններ։ |

«Բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակը»․ #ISNA
10619:58
Իրանը մեղադրել է Իսրայելին՝ հրադադարը խախտելու մեջ
10319:41
«Չեմ ուզում լրջորեն մեկնաբանել էմոցիոնալ գործիչների ոչ միանշանակ հայտարարությունները»․ Մարիա Զախարովա (տեսանյութ)
11019:00
«Իրանում ուրանի հարստացում չի լինի»․ Թրամփ
17018:57
«Իրանը խաղաղության հասնելու համար պետք է հասնի հակամարտության փաթեթային լուծման»․ Արա Պողոսյան
10618:24
«Փենթագոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերսկսել Իրանի դեմ գործողությունը»․ Դեն Քեյն
20118:13
«Ուժի լեզուն սկսում է զիջել հաշվարկի լեզվին». Դավիթ Անանյան
12417:12
«Կեսօրին ժամանակ գտավ՝ անդրադառնալու»․ Հակոբ Բադալյան
9717:00
