«Այդպես էլ չենք դառնում հավաքական ամբողջություն»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ մի պահ փորձում եմ մեզ, մեր պետությանը, մեր հասարակությանը, ժողովրդին, մեր հայրենիքին կողքից նայել՝ սարսռում եմ։ Մի՞թե այդքան բթացել ենք, մի՞թե այդքան կուրացել ենք, մի՞թե այդքան անզգայացել ենք։
Իրականությունն ամենևին սփոփիչ չէ։ Իսկ մենք փորձում ենք ապրել, իբր ցավին ու դավին անտեղյակ ենք։ Վերջերս ընկերներիցս մեկը ասում էր՝ «Էլ հավես չունեմ, առողջություն չունեմ, ոչ ուզում եմ կարդալ, ոչ ուզում եմ իմանալ, ոչ էլ ուզում եմ ինչ-որ բան ասել կամ անել, հոգնել եմ, ինչ լինում է՝ թող լինի, ինքս ինձ գցել եմ «խալաստոյի»»։ Մի պահ ջղայնացա, նեղվեցի, փորձեցի ասել՝ ախր այդպես չի լինի, ախր պարտավոր ենք էս ավերածության, երկիրը վերացնելու հեղեղի դեմն առնել, բա որ ես ու դու չանենք, էն մեկը չանի, էս մեկը լռի, վերջը ո՞ւր կհասնենք։ Հետո լռեցի ու ինքս ինձ դուրս քաշեցի էս մտքերից։ Ախր, իրոք, միայն ինձնով ու քեզնով չի։
Իրականությունն այնքան կեղտոտ է, վտանգավոր և կանխատեսելի, որ մեկ մարդը, մեկ ընդդիմությունը, մեկ անհատը ՈՉԻՆՉ չի կարող անել։ Իրականությունն այնքան օրհասական է, առանց չափազանցության, որ անգամ թուլանալ ու հաճույք ստանալ հնարավոր չէ։ Փոխարենը՝ թուլանալն ու հանձնվելը շատ ռեալ է, շատ իրական, ու հայ-հայ էդ վիճակում ենք ազգովի։
Հայկական մեկ պետություն կորցրեցինք, օֆ չարեցինք։ Երկրորդն ենք կորցնում, ո՞վ է իրեն կոտորում։ Հետո գլխներիս կտանք, կլացենք, ու կգնանք մի տեղ, որտեղ չի լինի ոչինչ, որ մեզ կսփոփի։ Անտեր շան նման սրա-նրա դռանը կպպզենք։ Կո՞պիտ է․․․ Չէ, ավելի կոպիտ պետք է լինել։ Գուցե խելքի գանք։
Իսկ հավաքական ամբողջություն մենք այդպես էլ չենք դառնում։
Ինչո՞ւ չենք դառնում՝ տես 2018-ից ցայսօր տեղի ունեցածն ու տեղի չունեցածը․․․ Գուցե հասկանանք ու սթափվենք։
Գուցե փորձենք լրջանալ ու չհանձնվել»։

Արդյո՞ք պաշտոնանկության պատճառն ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումն է եղել
3314:54
«Այդպես էլ չենք դառնում հավաքական ամբողջություն»․ Մարգարիտ Եսայան
3414:42
«Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ»․ Եսայի ավագ քահանա Արթենյան
5214:00
Եմենի բանակը վերահսկողության տակ է վերցրել Բաբ էլ-Մանդեբի շրջանում հուսիների դիրքերը
14413:36
«Բնակարանային թանկ վարձավճարների և անշարժ գույքի շուկայի սպեկուլյացիաներին բախվում են նաև մեր քաղաքացիները»․ Անի Սամսոնյան
7212:42
«Ձեր փորձագետների գրագիտությունը սա՞ էր»․ Քրիստինա Վարդանյան
6712:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 20 դպրոց է վնասվել
21510:18
«Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9909:42