Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանը և նրա երեխաներից երկուսը տուժող են ճանաչվել

Շաքիում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանը և նրա երեխաներից երկուսը տուժող են ճանաչվել, այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դիտարկվող քրեական վարույթի շրջանակներում կա մեկ մեղադրյալ. ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին մեղադրանք է ներկայացվել ՀՀ սուվերեն տարածք ապօրինի ներթափանցելու, մաքսանենգության, առողջության ծանր վնաս պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու, մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի ներխուժելու համար։ Նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, սակայն պատկան մարմիններն առայժմ չեն հստակեցնում՝ արդյոք նա արդեն ՔԿՀ տեղափոխվել է, թե գտնվում է բժշկական կենտրոնում։ ՔԿ-ից ուղիղ հարցադրմանը կարճ պատասխանել են՝ չեն մեկնաբանում։

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
5015:42
Դատարանը վերացրեց Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված ժամային սահմանափակումները
6215:36
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4815:24
«Բեռնատարը ՀՀ հաշվառում չունի»․ Դավիթ Խուդաթյան
7315:06
ԱԺ-ում Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում
6014:54
«Պետք չի լինել մի տեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես, ո՛չ էլ մյուսները». Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին (տեսանյութ)
8013:48
«Պրոցեսը տանում է դեպի դա, որ պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու հարցով»․ Նիկոլ Փաշինյան
8613:30
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության մեծ մասում՝ նաև Երևանում, սպասվում է ձյուն
7213:24