Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ինչու հայության մի հատվածն Արցախյան առաջին պատերազմը չի համարում հայության հաղթանակ»․ Արգիշտի Կիվիրյան

«Ինչու հայության մի հատվածն Արցախյան առաջին պատերազմը չի համարում հայության հաղթանակ»․ Արգիշտի Կիվիրյան
31
Այսօր, 17:30

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որոշ մարդիկ զարմանում են, թե ինչու հայության մի հատվածը այդպես էլ Արցախյան առաջին պատերազմը չի համարում հայության հաղթանակ։ Եկեք ամեն ինչից զատ բացատրեմ ամենակարևոր խնդիրը։ Նայեք, պատկերացրեք մի պահ, որ 2020 թվականից հետո, Ադրբեջանի կողմից հաղթելուց հետո, մոտակա մի 10-15 տարում Ադրբեջանը կորցնի իր բնակչության 1/3-ից մինչև 1/2-ը։ Ասենք ներկայիս հայտարարված 10 միլիոնի փոխարեն դառնան 5 միլիոն։ Պարզ ա չէ, որ դրանից հետո անգամ իրենց աչքին Արցախի հաղթանակ էլ որ մի առումով չի երևա ու ոչ մի արժեք չի ներկայացնի։ Կամ ասենք Ուկրաինան ինչ-որ ձև կանգնեցնի ռուսներին, բայց կորցնի բնակչության կեսը։ Ոչ մեկի մտքով չի անցնի չէ դա կոչել հաղթանակ։ Բա սիրելիներս, 1991 թվականից հետո Հայաստանը արտագաղթի ալիքների պարագայում կորցրել է 1,5-ից երկու միլիոն բնակչություն։ Կարելի է ասել բնակչությունը կիսվել ա։ Դրանից մեծ աղետ միթե հնարավոր է պատկերացնել։ Մինչև հիմա հենց մեր բոլոր աղետների հիմքում այդ դեմոգրաֆիան ա։ Լեգենդար Պյուրոսն էլ ճակատամարտեր հաղթում, բայց հայտարարեց, որ մի հատ էլ հաղթանակ ու ինքը կմնա առանց բանակ...»։

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան