Պարզվել է՝ որն է եղել Շուշիում ընտանիքի 4 անդամի թունավորման ու 3-ի մահվան պատճառը

ԱՀ Ոստիկանության և «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից իրականացված նախնական ուսումնասիրության համաձայն՝ հունվարի 8-ին Շուշի քաղաքի Հախումյան 1/11 հասցեում տեղի ունեցած մահվան ելքով շմոլ գազից թունավորման դեպքի պատճառ է հանդիսացել անսարք ջրատաքացուցիչը:
«Արցախգազ» ընկերության մամլո ծառայության փոխանցմամբ՝ համաձայն Շուշիի արտադրաշահագործման տեղամասից ստացված տեղեկատվության՝ 2017 թվականի մայիսի 25-ին անսարքության պատճառով վերոնշյալ բնակարանի ջրատաքացուցիչի գազամատակարարումը դադարեցվել և կնքվել է: Գազասարքի անսարք լինելու հանգամանքը ակտավորվել և գրանցվել է տեղամասային գրանցամատյանում:
Տվյալ բնակարանում երկար ժամանակ տերերը չեն բնակվել, դուռը փակ է եղել, հետևաբար տեղամասի ներտնային ցանցը սպասարկող փականագործը հնարավորություն չի ունեցել իրականացնել տեխնիկական սպասարկում:
«Արցախգազ» ՓԲ ընկերության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ դժբախտ պատահարի զոհ դարձած Մուսայելյան ընտանիքը ինքնակամ բացել է կնիքը, որի հետևանքով տեղի է ունեցել ողբերգական դեպքը:

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի Մոխա նավահանգստային քաղաքը
6317:31
Երևանում՝ Կիևյան կամրջի տակ, Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվել
7315:36
AliExpress-ից գնված զգեստի պատճառով ռուս աղջկա հարսանիքը չի կայացել
12315:31
Ավտովթար՝ Հանքավանում․ վարորդը տեղում մահացել է
9011:30
«Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում տեղակայված մի քանի ինքնաթիռի»․ #CBS
25510:19
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
177Երեկ, 20:12
Ռուսաստանում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտ է մահացել
380Երեկ, 12:25
Հրազդանի կիրճում տղամարդու դի է հայտնաբերվել (տեսանյութ)
213Երեկ, 11:12