Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

532
Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2026 թ., 20:12
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Պետրոս Ա․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան հաշվառված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաշվեկշռում։
Վթարի փաստով Հայաստանում ՌԴ զինված ուժերի քննչական համապատասխան ստորաբաժանումում փաստաթղթեր են կազմվել։

Փարիզի մերձակայքում տղամարդը կրակել է անցորդների ուղղությամբ (տեսանյութ)
14615:24
Բուլղարիայի խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցը հրել և գետնին է գցել լրագրողին (տեսանյութ)
18014:30
Թուրքիայի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
12613:12
Հրաձգություն՝ Հորդանան գետի արևմտյան ափին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
19012:19
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 11 օտարերկրացիներ են տեղափոխվել հիվանդանոց (տեսանյութ)
10312:06
Չինաստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել (տեսանյութ)
21709:49
7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Նեպալ սահմանին
262Երեկ, 22:54
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի վրա հարձակման մասին
419Երեկ, 17:31