Այսօր Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) ծննդյան օրն է

Այսօր Արցախյան պատերազմի հերոս, ազատամարտիկ, ԼՀՂ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի ծննդյան օրն է: «Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ: Ես զինվորն եմ իմ երկրի»,- ասում էր Վարդանը:
Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966-ի մարտի 9-ին Երևանում: 1984-ին զորակոչվել է Խորհրդային բանակ և մասնակցել Աֆղանստանի կռիվներին: Արցախյան պայքարի առաջին իսկ օրերից Դուշմանը նետվել է պայքարի դաշտ՝ մասնակցելով Երասխավանի, Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական կռիվներին:
Դուշման Վարդանը զոհվել է 1992-ին հուլիսի 3-ին՝ Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից:
«Հենց Վարդան հայի տեսակով է, որ Ավարայրի ու Սարդարապատի սքանչացումներ ենք արձանագրել մեր պատմության մատյաններում, անցել Եղեռնի գեհենով ու վերհառնել վերստին: Հենց այս տեսակն է անկեցվածք ու ազնվազարմ՝ հանուն հայրենյաց բարձրաձայնել. եթե ո՛չ ես, ապա էլ ո՞վ պիտի ընդառաջ գնա մահվան համբույրին, ո՞վ պիտի իր բաժին խաչը տանի անտրտունջ ու բեռ չդառնա ուրիշներին: Իսկ հանուն հայրենիքի ծաղիկ հասակը զոհաբերելը, անտարակույս, գագաթնակետն է սիրո ու նվիրումի: Այս փառահեղ հոգեկերտվածքը բնորոշ է միայն ընտրյալներին՝ Չաուշներին, Անդրանիկներին, Սերոբներին, Արաբոներին, Թաթուլներին, Շահեններին, Լեոնիդներին, Ավոներին, Վարդաններին…»,- ասել է Հակոբ Սրապյանը:

«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը (տեսանյութ)
1712:18
«Գնացինք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6110:42
«Արմենը գնաց ժպիտով ու արժանապատվությամբ»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6310:12
«Այդ հակահիգիենիկ ու տհաճ խառնաշփոթի մեջ հայկական ոչ մի բան չկար»․ Սուրեն Ներսիսյան
7009:42
««Փչացած պլաստինկան» դեռ պտտում են»․ Մարգարիտ Եսայան
6609:06
Հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
7807:06
Հայկական լեռնաշխարհի հնագույն գետերը. գիտնականները պարզել են Եփրատի առաջացման գաղտնիքը
12002:06
Էրեբունի ամրոցում պեղվում է Արգիշտի արքայի պալատը (լուսանկար)
13401:00