Հայկական լեռնաշխարհի հնագույն գետերը. գիտնականները պարզել են Եփրատի առաջացման գաղտնիքը

Միջազգային երկրաբանական գիտնականների մի խումբ, օգտագործելով արբանյակային և սեյսմիկ նորագույն տվյալները, կարողացել է վերականգնել Մերձավոր Արևելքի խոշորագույն գետերից մեկի՝ Եփրատի առաջացման միլիոնավոր տարիների պատմությունը։ «Nature Geoscience» ամսագրում հրապարակված սենսացիոն հետազոտությունը ցույց է տալիս, որ Եփրատի «նախահայրերը» հանդիսացող հնագույն գետերը սկիզբ են առել Հայկական լեռնաշխարհից և հոսել բոլորովին այլ ուղղությամբ, քան այսօր է։
Ինչպես հայտնի է, Եփրատը ձևավորվում է երկու խոշոր գետերի՝ Մուրատի (պատմական Արածանի) և Կարասուի (Արևմտյան Եփրատ) միախառնումից, որոնց ակունքները սկիզբ են առնում հենց Հայկական լեռնաշխարհից։ Գիտնականները պարզել են, որ մոտ 5,4 միլիոն տարի առաջ այս երկու գետերը (որոնց անվանել են պալեո-Մուրատ և պալեո-Կարասու) հոսել են դեպի արևմուտք և հարավ-արևմուտք ու թափվել Միջերկրական ծով։ Ընդ որում, այդ ժամանակաշրջանում Միջերկրական ծովը խիստ ցամաքած է եղել և մեկուսացած համաշխարհային օվկիանոսից, իսկ Հայկական լեռնաշխարհից հոսող այս երկու հնագույն գետերի ջրի հոսքն իր ծավալներով գերազանցել է ժամանակակից Տիգրիսի, Եփրատի և Նեղոսի հզորությանը միասին վերցրած։
Սակայն հետագայում երկրակեղևի տեկտոնական հզոր տեղաշարժերի և լեռնակազմական գործընթացների հետևանքով տարածաշրջանի ռելիեֆը կտրուկ փոխվել է։ Մոտ 3,6 միլիոն տարի առաջ ակտիվացած արևելաանատոլիական բեկվածքների պատճառով Մուրատ գետը, իսկ ավելի ուշ՝ մոտ 2,8 միլիոն տարի առաջ, նաև Կարասուն, ստիպված են եղել շրջվել դեպի հարավ-արևելք։
Այս երկու հզոր գետերի նոր միախառնման արդյունքում էլ ծնվել է այսօրվա Եփրատը, որն իր ներկայիս հունով ու տեսքով վերջնականապես ձևավորվել է մոտ 1,6 միլիոն տարի առաջ։ Այս բացահայտումը լիովին փոխում է մեր պատկերացումները տարածաշրջանի ջրային համակարգի էվոլյուցիայի մասին՝ ևս մեկ անգամ ապացուցելով Հայկական լեռնաշխարհի առանցքային աշխարհագրական դերն ու հզորությունը հնագույն աշխարհում։

Հայկական լեռնաշխարհի հնագույն գետերը. գիտնականները պարզել են Եփրատի առաջացման գաղտնիքը
4302:06
Էրեբունի ամրոցում պեղվում է Արգիշտի արքայի պալատը (լուսանկար)
6301:00
«Մեր վիշապաքարերից անցումը դեպի Աստղիկ, կամ Ծովինար դիցուհինները պատահական չեն». Սուքիաս Թորոսյան (լուսանկար)
7700:06
Ֆրանսիան փակել է երեք ատոմակայան շոգի պատճառով
200Երեկ, 23:02
Իսրայելական բանակը հարված է հասցրել Գազային
172Երեկ, 22:40
Վրաստանում փոխվել են օտարերկրացիներին աշխատանքային կացության թույլտվության տրամադրման կարգը և պայմանները
86Երեկ, 22:24
«Հիմա չկա նախկինը, բայց կա ՆԵՌ-ը». Սոֆյա Հովսեփյան
95Երեկ, 21:30
«Ինչո՞ւ կառուցվեց մի հսկայական թունել, որով հետո ջուր չպետք է տեղափոխվեր». Լևոն Գալստյան
107Երեկ, 20:12