Էրեբունի ամրոցում պեղվում է Արգիշտի արքայի պալատը

Այս օրերին հայ և ֆրանսիական արշավախմբերի կողմից համատեղ պեղվում է Էրեբունի ամրոցի միջնաբերդում գտնվող՝ Արգիշտի արքայի պալատն իր շրջակայքով։ Պալատական փոքր դահլիճում բացվել են որմնանկարների հետքեր։ Պալատի մեկ այլ հատվածում բացահայտվել են նաև տնտեսական գործունեության համար նախատեսված շինություններ, որոնցում կան հողի մեջ թաղված մեծ չափերի կարասներ: 

Այս տարվա հնագիտական պեղումներն Էրեբունու միջնաբերդում իրականացվում են «Էրեբունի» ՊՀԱԹ-ի և Ֆրանսիայի մշակույթի նախարարության հնագիտական ծառայության միջազգային համատեղ արշավախմբի կողմից։ Հայկական կողմի ղեկավարն է «Էրեբունի» ՊՀԱԹ տնօրեն, հնագետ Կարեն Ազատյանը, իսկ ֆրանսիական կողմի համաղեկավարը՝ Իլ դը Ֆրանս շրջանի հնագիտական ծառայության ղեկավար, դոկտոր Ստեֆան Դեշամը։
Էրեբունի ամրոցի հիմնական հնագիտական պեղումները սկսվել են 1950 թվականին՝ Կոնստանտին Հովհաննիսյանի ղեկավարությամբ։
Հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական աշխատանքները Էրեբունի ամրոցում մեկնարկել են 2008 թվականից և շարունակվում են մինչ այսօր:

Մահացել է Բագրատ Սրբազանի հայրը
501:00
«Հետապնդումների հերթը հասել է Հայաստանի միակ ակադեմիկոս-իրավագետ Գագիկ Ղազինյանին». Տարոն Սիմոնյան
1700:54
Իրանը պլանավորում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ ի պատասխան նավի վրա հարձակման
6400:24
Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան (լուսանկար)
134Երեկ, 23:51
Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել (տեսանյութ)
128Երեկ, 23:20
«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 21:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
84Երեկ, 21:48
Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ի հարվածի հետևանքով
166Երեկ, 21:28