««Փչացած պլաստինկան» դեռ պտտում են»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայկական իրականությունը չի փոխվել, հայկական ժամանակի մոլուցքը, ատելության, թույնի, նախանձի և աբիժնիկության վիրուսը դժվար էլ փոխվի, քանի դեռ մեր հասարակության որոշ շերտի ենթագիտակցության մեջ չեն փոխվել չիպերը։
Հին մի արտահայտություն կար՝ «փչացած պլաստինկա», այսօր այդ «պլաստինկան» դեռ պտտողներ կան և՝ հիմնականում, ֆեյքային երգչախմբի կատարմամբ։ Ցավոք, դրանց մեջ կան նաև իրական մարդիկ, որոնց գլխուղեղը 90-ականներից էս կողմ մնացել է նույնը, անաշխատունակ և, հետևաբար, ինչպես ամեն չաշխատող իր, ժանգոտել է։
Այս «իշխանության», զավթիչ այս մարդկանց կատարած ավերածությունները, վայրագությունները, ընտրական խաբեությունները, համակարգերի քանդումը այդ «փտած» ուղեղների ոչ մի ծալքին հասու չէ։ Սրանք շարունակում են պտտել նախկինների ժամանակների մասին ստեղծված ստա-սակավառակը եւ գոհ ու երջանիկ ուտում են իրենց բաժին հասած ստերը տարիներ շարունակ, վայելելով, գխկալով, զկռտալով, չհասկանալով, որ ստամոքսի և ուղեղի խոցերը, որ ստացել են վերջին 8-9 տարիներին հենց էդ անպետք ուտելիքից է և ոչ ամենեւին 15-20-30 տարի առաջվա իշխանությունների մեղքը։
Մեր հասարակության ինչ-որ շերտ օգնության կարիք ունի, բուժման կարիք, բայց այդ շերտը դա չի գիտակցում, որովհետև իրեն դեռ զոմբիացնում են, որովհետեւ այդ շերտը չի ուզում բացել աչքերը, իր համար այսպես լավ է՝ սուտը ֆասթ-ֆուդի պես բան է՝ ուտում ես ու կամաց-կամաց մեռնում։
Բայց, արդյո՞ք հասարակության մյուս շերտը, որ ամեն ինչ տեսնում եւ հասկանում է, համամիտ է սրանց ուզած Հայաստանին, արդյո՞ք ուզում է համակերպվել սրանց ընտրության հետ։
Իմ պատկերացմամբ, համամիտ չէ, բայց եւ չկա բողոքը, չկա անհամաձայնությունը։Կասեք՝ կա, ոնց չկա։ Հա, կա, բայց խոհանոցային մակարդակի, բորշ եփելու, ծովափ գնալու ընդմիջումներին։
Եթե բողոքը չի կապիտալացվում, ուրեմն դա բողոք չէ, այլ՝ կսա․․․
հ․գ․ Կասեք՝ բա քաղաքական ուժերի մասին բան չասացիր։ Այո, չասացի, չեմ էլ ուզում ասել, ամեն բան տեսանելի է»։

«Այդ հակահիգիենիկ ու տհաճ խառնաշփոթի մեջ հայկական ոչ մի բան չկար»․ Սուրեն Ներսիսյան
3209:42
««Փչացած պլաստինկան» դեռ պտտում են»․ Մարգարիտ Եսայան
3609:06
Հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
5507:06
Հայկական լեռնաշխարհի հնագույն գետերը. գիտնականները պարզել են Եփրատի առաջացման գաղտնիքը
10702:06
Էրեբունի ամրոցում պեղվում է Արգիշտի արքայի պալատը (լուսանկար)
12501:00
«Մեր վիշապաքարերից անցումը դեպի Աստղիկ, կամ Ծովինար դիցուհինները պատահական չեն». Սուքիաս Թորոսյան (լուսանկար)
12500:06
Ֆրանսիան փակել է երեք ատոմակայան շոգի պատճառով
344Երեկ, 23:02
Իսրայելական բանակը հարված է հասցրել Գազային
247Երեկ, 22:40