«Արմենը գնաց ժպիտով ու արժանապատվությամբ»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Մաշինյանի հետ Արմավիրի բանտում Արմենին այցելեցինք 2022թ. հուլիսի 12-ի գիշերը։ Քննարկում էինք առաջիկա նիստի հարցերն ու ընթացքում աչքի ծայրով հետևում էինք ժամացույցի սլաքներին։ Սպասում էինք կեսգիշերվան։ Անակնկալ ունեինք։
Երբ ժամը լրացավ, պայուսակից հանեցինք ու սեղանին դրեցինք մի խուրձ նամակներ։ Արմենի ծննդյան օրվա շնորհավորանքներն էին հարազատներից։ Չգիտեմ՝ ինչ էին գրել, բայց հաստատ մեգավատով ջերմություն էին փոխանցել։ Հուզմունքով, ժպիտով ու քթի տակ նամակագիրներին պատասխանելով՝ ընթերցեց ու վերընթերցեց բոլոր նամակները։ Հետո էլ մի քանի կարճ մաղթանք մե՛նք ասեցինք։ Մաղթեցինք, որ շու՛տ դուրս գա բանտից ու էլ հետ չվերադառնա։
Մեզ հրաժեշտ տալիս՝ իր անկրկնելի զրնգուն ձայնով ասեց՝ «Բռատ ջան, դեհ՝ մինչ ուրբաթ։ Գիտես չէ՞՝ ի՜նչ անհամբերությամբ եմ սպասում դատին»։
Ուրբաթ օրը հուլիսի 15-ն էր։ Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին…
Արմենը գնաց ժպիտով ու արժանապատվությամբ։ Ցերեկը լապտերով ման գաս՝ չե՛ս գտնի ո՛չ տենց ժպիտ, ո՛չ էլ տենց արժանապատվություն։
ՀԳ. Տեսանյութը՝ Արմենի մեծատառով Ընկեր Հրանտ Թոխատյանի էջից»։

Մահացել է Բագրատ Սրբազանի հայրը
501:00
«Հետապնդումների հերթը հասել է Հայաստանի միակ ակադեմիկոս-իրավագետ Գագիկ Ղազինյանին». Տարոն Սիմոնյան
1700:54
Իրանը պլանավորում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ ի պատասխան նավի վրա հարձակման
6400:24
Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան (լուսանկար)
134Երեկ, 23:51
Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել (տեսանյութ)
128Երեկ, 23:20
«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 21:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
84Երեկ, 21:48
Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ի հարվածի հետևանքով
166Երեկ, 21:28