Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրային զինծառայողները. ԲՀԿ-ն նոր օրինագիծ է ներկայացրել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերների հետ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն ենք առաջարկել, որ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր՝ առաջնագիծ: Առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, ովքեր գիտեն ի՞նչ է առաջնագիծը, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիրքերն են:
Միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է:
Չի կարելի 18 տարեկան անփորձ երեխային կանգնեցել առաջնագծում և վերջ:
Իհարկե, կա հարցի նաև մեկ այլ կարևոր կողմ՝ պայմանագրային զինծառայողների աշխատավարձի հարցը: 120-130 հազար դրամով չես կարող ապահովել այնքան պայմանագրային զինծառայող, որ ողջ առաջնագծի հարցը լուծենք: Կարծում եմ, հնարավոր է գտնել պայմանագրային զինվորների աշխատավարձը ավելացնելու ֆինանսական միջոցներ և դա պետք է արվի հրատապ: Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով ավելացնելու մի տարբերակ երեկ իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը»:

«Դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան
3519:36
«Իսկ ոչ մի իշխանական պաշտոնյա իր ատելության խոսքի, հանցավոր արարքի համար չի ձերբակալվում»․ Նաիրի Հոխիկյան
5017:06
«Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա»․ Արա Ղազարյան
6416:54
«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
4416:24
«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
7316:06
Փամբակ գետում ջրահեղձ եղած 7 տարեկան երեխային դեռ չեն հուղարկավորել
7115:06
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է»․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
5914:42
Մահացել է արցախցի մոդել Վերա Սաֆարյանը
32514:24