«Ի՞նչն ա պատճառը, որ ընդմիջում հայտարարելուց հետո դատավորը և Քոչարյանը մնում են դահլիճում». Նինա Կարապետյանց

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարբերաբար հետևում եմ Մարտի 1-ի գործով դատական նիստերին։ Չեմ կարող ասել՝ իմ «բա՞խտն ա բերում», որ տեսնում եմ այն, ինչ տեղի չպետք ա ունենա, թե՞ էնքան շատ են այդ դեպքերը, որ երբ էլ միացնեմ, նույն բանն եմ տեսնելու... Մասնավորապես՝ չեմ կարողանում հասկանալ, ի՞նչն ա պատճառը, որ ընդմիջում հայտարարելուց հետո դատավորը և ամբաստանյալ Քոչարյանը մնում են դատարանի դահլիճում: Չեմ հասկանում՝ ո՞նց ա ստացվում, որ դեպի արգելափակված գոտի տանող դռան մոտ իրար են հանդիպում դատավորը և ամբաստանյալ Քոչարյանը: «Ազատության» եթերով տրված կարդրերը ողջամիտ կասկած են հարուցում, որ ոչ միայն հանդիպում են, այլ նաև զրույց է տեղի ունենում։ Ու էլի մի շարք հարցեր․․․ Կռահո՞ւմ եք չէ, որ էլի հիշեցնելու եմ որոշ համակարգերի՝ ում ծառայելու կասկածների մասին»։

«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
4220:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
4420:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
5119:54
Պուտինի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ
9319:31
«Եկեղեցին ինքնըստինքյան բարեփոխվեց». Հովհաննես Իշխանյան
5019:12
«Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում». Սերգեյ Հարությունյան
6618:18
Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց
6718:06
«Եթե տարվա ընթացքում Արեգակը լուսանկարենք նույն վայրից և օրվա նույն ժամին, նրա դիրքերը միասին կկազմեն «8» թվին նման կոր». Լևոն Ազիզյան
7317:48