«Դատարանի կողմից է գործն արհեստականորեն ձգձգվում». Ռ. Քոչարյանի պաշտպաններ
![]() 1020 Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ., 11:35 Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այն կարծիքին են, որ դատարանը «կամայական մեկնաբանություններով շարունակում է խոչընդոտել և վնասել գործընթացին»: «Խնդիրն այն է, որ Վերաքննիչ դատարանը հունիսի 25-ի որոշումից հետո գործի նյութերը չի վերադարձնում Առաջին ատյանի դատարան, որպեսզի այդ պրոցեսը սկսվի»,-ասում է պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը: Պաշտպանների խոսքով՝ իրենց տարբեր ուղղություններից մեղադրում էին դատավարությունն արհեստականորեն ձգձգելու մեջ, այնինչ այժմ հենց դատարանն է ձգձգում գործը տարբեր պատճառաբանություններով: «Գործավարության կանոնների վրա հղում կատարելով՝ մեր համար անհասկանալի պատճառաբանություններով այդ գործն Առաջին ատյանի դատարան չի վերադարձվում և, փաստորեն, գործը կրկին սառած է՝ չունենալով իրավական հիմք»,-ասում է Խուդոյանը: Փաստաբան Արամ Oրբելյանն էլ իր հերթին նշեց. «Հույս ունեմ, որ բոլոր պատգամավորները, բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր մեզ մեղադրում էին դատավարությունը ձգձգելու մեջ, իրենց գնահատականը կտան դատարանի կողմից գործի արհեստական ձգձգման համար»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
