«Հայաստանի ապագային առնչվող հարցերը վերաբերում են նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախյան պատերազմի ժամանակ արտերկրից ժամանած մեր հազարավոր հայրենակիցներին, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան պատերազմին, իշխանությունները դիմավորել էին գրկաբաց։
Նրանցից ոմանք առաջին անգամ էին Հայաստանում, որոշներն էլ տարիներով չէին եղել հայրենիքում։
Իսկ ահա ընտրական իրավունքի իրացման դեպքում արտերկրի մեր հայրենակիցները դարձել են իշխանությունների թշնամին։
Չի կարելի Սփյուռքի մեր հայրենակիցներին հիշել միայն ճգնաժամի օրերին, իսկ երբ նրանք ցանկանում են մասնակցել երկրի կառավարման հարցերին՝ իրացնելով իրենց սահմանադրական իրավունքները, նրանց նկատմամբ թշնամանք գեներացնել։
Արտերկրում բնակվող մեր հայրենակիցները պարզապես ռեսուրս չեն․ նրանք հայ ժողովրդի անբաժանելի մասն են, և Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև նրանց»։

Կադրեր՝ Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունից (տեսանյութ)
2811:30
«Հայաստանի ապագային առնչվող հարցերը վերաբերում են նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին»․ Մեսրոպ Առաքելյան
3111:24
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
6010:36
«Խողովակը նոր մահ պետք է բերեր, որ հիշեիք կամ իմանայի՞ք տեղը»․ Հակոբ Բադալյան
5210:24
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
6210:12
«Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի»․ Տիգրան Աբրահամյան
5409:54
«Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7709:42
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
6107:30