Ուրբաթ, 19 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Նիկոլ Փաշինյանի և իր «հավատարիմ ջայլամների» համար վատ «նորություն» ունեմ»․ Արա Պողոսյան

«Նիկոլ Փաշինյանի և իր «հավատարիմ ջայլամների» համար վատ «նորություն» ունեմ»․ Արա Պողոսյան
51
Այսօր, 12:24

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի և իր «հավատարիմ ջայլամների» համար մի վատ «նորություն» (թեպետ ի՞նչ նորություն, ով ցանկանում է տեսնել, նա վաղուց գիտի) էլ ունեմ։
Ալիևը Նիկոլ Փաշինյանին խաբելով, թե եթե դու փակես Արցախի հարցը, ես էլ կփակեմ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի» կամ «մեծ վերադարձի» պրոյեկտը, զուգահեռաբար զարգացրել է ՀՀ տարածքի նկատմամբ հավակնությունների երկու ուղեգիծ՝ մի կողմից նոյեմբերի 9-ի և 2025թ. օգոստոսի 8-ի հայտարարություններով ՀՀ վրա դրվել է «անխոչընդոտ երթուղի» ապահովելու պարտավորություն (ինչն արդեն իսկ տվյալ հատվածում ինքնիշխանության և իրավազորության սահմանափակում է), մյուս կողմից՝ միջազգային հարթակներում զարգացնելով «արևմտյան ադրբեջան» թեզը՝ ապահովում է երկմակարդակ իմունիտետ ՀՀ նկատմամբ ապագա հավակնությունների ձևակերպման և անհրաժեշտության դեպքում ուժային միջամտության համար։
Սա թե ի՞նչ ունենք այս պահին, բայց ավելի կարևոր է, թե այդ երկմակարդակ հավակնությունների իմունիտետը ինչպե՞ս են փորձելու լրացնել։
Ահա այստեղ է, որ Փաշինյանի և յուր «հավատարիմ ջայլամների (ովքեր նախընտրում են ոչինչ չտեսնել ու հավատալ լուսավոր ապագային)» համար նորություն կա։ Իսկ նորությունն այն է, որ Ադրբեջանը չի՛ բավարարվելու ո՛չ Սահմանադրության փոփոխությամբ, ո՛չ TRIPP-ով, այլ նրանք պահանջների նոր փաթեթներ են պատրաստել, որոնց կենսագործման համար էլ Ալիևը հովանավորում է Նախիջևանում «արևմտյան ադրբեջանի» համաժողովներ, միջազգային գիտաժողովներ, խավիարային դիվանագիտության միջոցով միջազգային գործիչների ներգրավում և այլն։
Բայց դուք ամեն դեպքում շարունակեք «տաշի-տուշին»...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան