«Զիծառայողը բուժումն ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս». Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զիծառայողը բուժումն ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ՝ զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ: Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
Շարքային Յու. Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ»:

«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
2216:06
Փամբակ գետում ջրահեղձ եղած 7 տարեկան երեխային դեռ չեն հուղարկավորել
4715:06
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է»․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
4114:42
Մահացել է արցախցի մոդել Վերա Սաֆարյանը
22214:24
«2 ամիս ժամկետով կալանավորվեց Ռուսլան Բարսեղյանը»․ Գերասիմ Վարդանյան
6213:06
Կադրեր՝ Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունից (տեսանյութ)
6011:30
«Հայաստանի ապագային առնչվող հարցերը վերաբերում են նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին»․ Մեսրոպ Առաքելյան
5511:24
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
7610:36