«Եթե խոստացել եք բուժել, արե՛ք, չեք կարո՞ղ, ասեք՝ քո գլխի ճարը տես». բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց
![]() 1438 Երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ., 12:50 ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ են հավաքվել «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման անդամները՝ պահանջելով օգնել նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանին: Նշվում է, որ նա տարիներ առաջ ստամոքսի բորբոքում է ունեցել, հոսպիտալում վիրահատել են ու այդ օրվանից հաշմանդամություն է ձեռք բերել: «Բացի դա, օրգաններ են հեռացրել, որից տեղյակ չեմ եղել, ոչ մի տեղ չի գրվել հեռացման մասին... ՊՆ-ից խոստացել էին ուղարկել արտերկիր՝ բուժման, բայց անտարբերություն է տիրում: Պահանջում եմ հանդիպում նախարարի հետ»,- ասաց Դավիթը: «Ինչ-որ բժշկի պատճառով նա հայտնվել է այս վիճակում ու որևէ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար»,- հավելեց միավորման նախագահ Մանուել Մանուկյանը: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա. Հովհաննիսյանը, արձագանքելով խնդրին, սոցկայքի իր էջում գրել էր. «Կան հստակ օրենքներ, իսկ ովքեր չեն հասկանում, որ օրենքը ՀՀ ՊՆ-ն ձեռքում չի, բնական է արդարացնում են իրենց հատկացված գումարները և դերը»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
