Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան

«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
51
Այսօր, 10:24

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է՝ Եվդոկիմով Միխայիլը:
Իսկ այժմ պատկերացնենք, թե ինչ հիստերիա կտիրեր սոցիալական ցանցերի հայկական սեգմենտի որոշակի տիրույթներում, եթե նմանօրինակ կերպով արտահայտվեին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի դեսպանները:
Չէ, հեռու եմ այս մարդուն ինչ-որ բանում մեղադրելու մտադրությունից: Ավելին՝ ենթադրում եմ, որ նույնանման (միգուցե՝ ավելի սուր) մեկնաբանություններ դուրս են եկել ամերիկացիների և եվրոպացիների շուրթերից: Խնդիրը հայազգի բնակիչների մեջ է, որոնք դարեր շարունակ նախանձելի համառությամբ «նախրի մեջ էշի ճակատն են պաչում»: Սա ախտորոշում է»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան