Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Գյումրի-Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում Ռուսաստանի Դաշնությունում հաշվառված 40-ամյա Մեսրոպ Մեսրոպյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, մոտ 70 մետր կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտում։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Թուրքական համարներով մեքենան՝ Կասկադում․ Ոստիկանություն զանգել ենք, չեն եկել»․ Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)
1623:00
Խոշոր հրդեհ՝ Ռոստովի պլաստիկի պահեստում
5521:36
Թուրքիայի քաղաքացի վարորդը Գյումրիում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ տուժածը հիվանդանոցում մահացել է
7620:42
Ռուսաստանը հարվածել է Ռիվնո քաղաքի ուսումնական հաստատությանը
7419:36
Խոշոր հրդեհ՝ շինանյութի պահեստում
11714:48
Հարավային Կորեայում տղամարդն առևտրի կենտրոնում 8 մարդու է դանակահարել
25212:30
«Իսրայելը Նյու Յորքից Թել Ավիվ ժամանած ինքնաթիռում պայթուցիկ սարքի մասին հաղորդում է ստացել». #i24News
27311:12
ԱՄՆ Six Flags զվարճանքների այգում մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ տուժել (տեսանյութ)
28710:18