«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն փաստը, որ Ադրբեջանի պաշտոնյաները կեղծում են պատմությունը և փորձում ջնջել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դարավոր ներկայությունը, ինձ չի զարմացնում։ Ես չափազանց լավ եմ ծանոթ հակահայկական պետական քաղաքականությանը, որպեսզի ամեն անգամ նորովի զարմանամ։
Սակայն իմ հարցն ուղղված է բոլոր այսպես կոչված դիվանագետներին, հատկապես՝ Արևմտյան երկրների դիվանագետներին, որոնք ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա և օգնում բռնապետական ռեժիմին արդարացնել ագրեսիվ պատերազմն ու էթնիկ զտումները. ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին և մյուս բռնապետություններին։ Ի՞նչ եք ասում նրանց։ Որ կարելի է պատերազմ սանձազերծել, մի ամբողջ տարածաշրջանի բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել, իսկ հետո կեղծել ակնհայտ փաստերը՞։
Աշխարհակարգն այսպե՞ս եք պատկերացնում։ Արժե վերադիտարկել, թե ինչու եք ընտրել դիվանագետի մասնագիտությունն առհասարակ։
Սա քաղաքական հարց չէ, սա քաղաքակրթական մասշտաբի հարց է, իսկ ձեր քաղաքականության հետևանքները հենց ձեր դեմ էլ ուղղվելու են վաղ թե ուշ»։

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
255Երեկ, 17:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
118Երեկ, 16:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
133Երեկ, 16:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
148Երեկ, 15:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
120Երեկ, 14:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
230Երեկ, 14:00
Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները
124Երեկ, 13:24
«Պատերազմը եղել է Ալիևի կյանքի առաքելությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
113Երեկ, 13:12