«Օրենքով գողերին» պատժելու վարչապետի որոշումը ուժգնացրել է լարվածությունը ՔԿՀ-ներում. «Ժամանակ»

«ՔԿՀ-ներում մթնոլորտը շարունակում է լարված մնալ: «Օրենքով գողերը», քրեական հեղինակությունները շարունակում են ըմբոստության առիթներ փնտրել, որի պատճառը, ինչպես հայտնի է, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին կառավարության օրենքի նախագիծն է և վարչապետի կոշտ շեշտադրումները «օրենքով գողերի», քրեական տարրերի վերաբերյալ:
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետևել Վանո Սիրադեղյանի օրինակին և «օրենքով գողերին» ու քրեական տարրերին առհասարակ հեռացնել երկրից: ՔԿՀ-ի մեր աղբյուրները փոխանցեցին, որ այս օրերին վարչապետի այդ մտադրությունը, որպես լուր, ակտիվ տարածվում է ՔԿՀ-ներում, որը է՛լ ավելի է ուժգնացրել առկա լարվածությունը, և «օրենքով գողերն» ու քրեական հեղինակություններն առաջիկայում պատրաստվում են հրապարակավ դիմել հարևան իսլամական երկրների դեսպանատներ ու պահանջել նրանց հոգևոր առաջնորդի ներկայությունը ՀՀ ՔԿՀ-ներում, որպեսզի դավանափոխ լինեն: Ճիշտ է, սա հերթական բողոքի ակցիա է լինելու, սակայն դրա առաջացրած աղմուկն ու հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

«Ի՞նչ են արել ԱԱԾ-ն, ՊՆ-ն, որ մարդ տեղեկացված լինի, որ տարածքում զինված թուրք կա». Արամ Գևորգյան
1618:18
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ
3418:06
«Դիվերսանտներից մեկին երբ բռնում են, դառնում է դասալիք». Արթուր Գևորգյան
4317:54
«Նիկոլին ընտրել եք՝ հերիք ա, ձեզ էտ էլ ա շատ»․ Արամ Գևորգյան
4717:36
«Ինչո՞ւ է վտանգավոր անվճար Wi-Fi-ը»․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
4217:30
«Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին». ՀՀ ԱԱԾ
4917:24
«Հակառակորդի կողմից դիվերսիոն խումբ է ներթափանացել Սիսիան»․ Սյուզի Բադոյան
7917:06
Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկն ու կրակել հայ աղջկա ոտքին
7816:54