«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «A-92 (ռեգուլյար) բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին: Իհարկե, սա ռուս-ուկրաինական ու իրան-ամերիկյան պատերազմների ուղիղ հետևանքն է: Չեմ կարծում, թե այստեղ որևէ քաղաքաքական ենթատեքստ պետք է փնտրել: Բայց... բայց տեղին է հիշել, թե Փաշինյանն ինչպե՜ս էր շեփորահարում, ինչպես էր հրճվել, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան: Հիշեցնենք, որ ադրբեջանական բենզինը վաճառվում էր 410-430 դրամով, երբ տեղական շուկայում հաստատված գինը 500 դրամի կարգի էր: Հետո այդ «կես դույլը», ըստ Փաշինյանի, բերեց շուկայական գների շուրջ 15% նվազման: Դա էլ հեչ, դեռ պարզվեց, որ Ադրբեջանն իր կես դույլով օգնեց պայքարել և հաղթել հայկական մաֆիային: Zhoxovrti varcapete դա ներկայացնում էր որպես «խաղաղության» դրական տնտեսական ազդեցություն: Նաև հիշեցնենք, թե ի՜նչ հպարտությամբ էին ՔՊ-ականները հայտարարում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև բնականոն հարաբերություններ են հաստատվել! Բա եթե այդպես է, բա եթե խաղաղություն է, բա եթե ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ էժան բենզին չի գալիս:
Պատասխանը պարզ է. ընտրություններից առաջ
պետք էր խաղաղության ու բարեկեցության պատրանք ստեղծել: Պետք էր թե՛ Փաշինյանին և թե՛ Ալիևին...»։

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
12009:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
401Երեկ, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
29812.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
95210.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
116709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
54109.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
53409.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
44409.11.2026, 10:00