Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տվողներից մեկն Արսեն Թորոսյանն է. «Ժողովուրդ»

«Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ավարտել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը:
Ավելին՝ Դավիթ Սանասարյանը, պաշտպանների հետ որոշել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել: Իսկ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքներից էլ պարզ է դառնում, որ նրա կապերի, ապօրինի գործողություններ կատարելու և այլ հանգամանքների հիման վրա տվյալներ չեն հայտնաբերել:
Ի վերջո, ո՞ւմ ցուցմունքների հիման վրա է Դավիթ Սանասարյանը հայտնվել մեղադրյալի աթոռին, և ի՞նչ է սպասվում դատարանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործով բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել՝ ինչպես ՊՎԾ աշխատակիցները, այնպես էլ՝ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Դավիթ Սանասարյանի դեմ միայն ցուցմունք է տվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին աշխատակից Սամվել Ադյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի սույն քրեական գործով, և ՀՀ առողջապահությանն նախարար Արսեն Թորոսյանը:
Ի դեպ, նախաքննության փուլում Սանասարյանն ու նախարար Թորոսյանը առերեսվել են, վերջինիս հարցեր են ուղղել, սակայն նա, ըստ էության, ոչ մի հարցի չի կարողացել պատասխանել: Մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Ադյանն էլ ցուցմունքը գրել է՝ սպառնալիքից ելնելով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործով որևէ այլ ապացույց կամ ցուցմունք չկա, և ամբողջ գործը կազմվել է վերը նշված անձանց ցուցմունքների հիման վրա»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից
3114:12
«Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2714:06
«Այն մարդիկ, ովքեր կարող էին ՀՀ-ին փոփոխություններ բերել, այսօր բանտերում են»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
4213:48
«Այսօր գլխավոր խնդիրն Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
4313:36
«Եթե ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի հարցը հանել օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները»․ Դավիթ Գալստյան (տեսանյութ)
6313:00
«ԵՄ-ն Ուկրաինայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի անդամակցության համար ճանապարհային քարտեզներ է մշակում»․ #Politico
16711:12
«Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
8010:12
«Իսկ Սուրեն Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել»․ Էդգար Ղազարյան
8610:06