«Թե՛ Հոկտեմբերի 27-ը, թե՛ Մարտի 1-ը հենց այդ նպատակով են եղել». Ռաֆայել Թեյմուրազյան

Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղն սկսվում է Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Ռ. Քոչարյանին մեղսագրվող արարքը սովորական հանցագործություն չէ։ Խոսքն ա՛յն աստիճանի հանցանքի մասին է, որը միակ հանցատեսակն է, որի մասին նշված է սահմանադրության մեջ, ընդ որում՝ անփոփոխ հոդվածով։
Իշխանությունից դժգոհություններ կան, շատերս տարակուսում ենք, թե ինչու մինչև հիմա ինչ-ինչ քայլեր չեն արվել և այլն։ Թերևս հնարավոր էր ավելի լավ դիրքում լինել հիմա այս դիմակայության մեջ, բայց միևնույն է՝ ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն առանց դիմադրության չի լինելու։ Հարվածների նպատակն էլ ոչ թե Ն.Փաշինյանի իշխանությունը տապալելն է, այլ՝ Հայաստանն ընտրված իշխանությունից զրկելը։ Մեծ հաշվով, թե՛ Հոկտեմբերի 27-ը, թե՛ Մարտի 1-ը հենց այդ նպատակով են եղել...
Հարյուրավոր զինվորականներ ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ցուցմունքներ են տալու դատարանում։ Դատավարությունն առհավետ վերացնելու է Ռ. Քոչարյանին որպես գործոն։ Հենց այդ պատճառով էլ նա ամեն ինչ անելու է (թե՛ դատարանի դահլիճում և թե՛ դրանից դուրս), որ բանը բուն դատաքննությանը չհասնի, իսկ հասնելու դեպքում էլ՝ հնարավորինս քիչ ուշադրության արժանանա։ Բայց սա ավելին է, քան Ռ. Քոչարյանի դատը։ Այս դատավարությունը հայկական պետականության պատասխանն է իր դեմ ուղղված ոտնձգություններին»։

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանին (լուսանկար)
7300:36
Կանարյան կղզիների մոտ 14 միգրանտի դի է հայտնաբերվել
170Երեկ, 21:25
«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
118Երեկ, 19:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
136Երեկ, 16:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
137Երեկ, 16:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
131Երեկ, 15:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
159Երեկ, 10:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
150Երեկ, 09:42