Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ինչպես հասկացա՝ Նիկոլ Փաշինյանը քվեարկելու է և՛ իշխանության, և՛ ընդդիմության փոխարեն»․ Արեգ Սավգուլյան

«Ինչպես հասկացա՝ Նիկոլ Փաշինյանը քվեարկելու է և՛ իշխանության, և՛ ընդդիմության փոխարեն»․ Արեգ Սավգուլյան
147
Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ., 23:12

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես հասկացա՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը քվեարկելու է և՛ իշխանության, և՛ ընդդիմության փոխարեն։ Իսկ դա տեսականորեն հնարավո՞ր է, այո՛, եթե ընդդիմադիր երկու խմբակցություններին ուղարկեն տուն և լկտիաբար սեղմեն նրանց կոճակները։ Իսկ դա օրինակա՞ն է, դե իհարկե՝ ո՛չ, բայց կողաշրջված հայելիների թագավորությունում ամեն ինչ հնարավոր է։ Կարևորը ի՞նչ արդյունք կերևա էլեկտրոնային քվեարկության ցուցատախտակին, իսկ մեթոդները էական չեն։
Հ.Գ. Տեղեկատվական պատերազմում ընդդիմությունը պետք է լինի ավելի սուր, համոզիչ և ինքնավստահ։ Այլապես կհաղթի Նիկոլի՝ «Կա՛մ ես կլինեմ ընդդիմություն, կա՛մ ընդդիմություն չի լինի», բանաձևը։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան