Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ընդդիմությունը պետք է քվեարկի հանրաքվեի օգտին»․ Նիկոլ Փաշինյան

«Ընդդիմությունը պետք է քվեարկի հանրաքվեի օգտին»․ Նիկոլ Փաշինյան
55
Այսօր, 22:54

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հարցազրույցս Հանրային հեռուստաընկերությանը՝ նոյեմբերի 29-ին՝ 21:45-ին»։

«Դա բացառում եմ»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանրաքվեից հետո որևէ նախապայման կամ ցանկություն Ադրբեջանի կողմից չի լինի։

«Այսօր խորհրդարանական ընդդիմությունը մեր խաղաղության ճանապարհին վերջին խոչընդոտն է, և իրենք պետք է քվեարկեն հանրաքվեի օգտին»,- նշել է Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, իսկ եթե չքվեարկե՞ն, Փաշինյանն արձագանքել է․ «Կքվեարկե՛ն»։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան