«Այն, ինչ այժմ կատարվում է Սիրիայում, ցեղասպանություն է». Կնյազ Հասանով

Երեկվանից Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում քրդերի դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում:
Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է, որ այն, ինչ այժմ կատարվում է Սիրիայում, ցեղասպանություն է. «Դա այս քանի տարիների ընթացքում պլանավորված է Թուրքիայի իշխանությունների կողմից: Անխնա ոչնչացնում են քրդերին՝ անկախ նրանից, թե քրդերը որտեղ են գտվում ՝ Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում, թե Իրանում: Այս պետության համար, կարծես թե, ցեղասպանությունը դարձել է ամենանախընտրելի երևույթներից մեկը»,- ասել է Հասանովը:
Թուրքագետ Անահիտ Վեզիրյանն էլ իր հերթին նշել է, որ նախքան Սիրիա ներխուժելը, Թուրքիան բավականին դիվանագիտական աշխատանք է տարել:
«Այնպես չէ, որ Թուրքիան ամբողջապես միայնակ է: Դիվանագիտական աշխատանքները, որ Թուրքիան մոտավորապես այս մեկ տարվա ընթացքում տարել է, այն շրջանից ինչ հայտարարել է այդ տարածքներ ներխուժելու մտադրության մասին, հասցրել են նրան, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ն բարձր մակարդակով հայտարարում են, որ, այո՛, Թուրքիայի անհանգստությունները հարավային շրջանների հետ կապված Սիրիայի սահմաններին լեգիտիմացնում են: Այսինքն, դա կանաչ լույս է և դրանից հետո արվող արտահայտությունները կամ հայտարարությունները որևէ կերպ չեն կանխելու Թուրքիայի հարձակումը, որևէ ձևով չեն փորձելու խանգարել Թուրքիային»,- ասել է թուրքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Մենք սխալվելու իրավունք չունենք»․ Էդմոն Մարուքյան
2513:30
«Ազգային համախմբվածությունը կարող է հիմք դառնալ նոր զարթոնքի»․ Գառնիկ Դանիելյան
2513:24
«Տիգրանաշենը հանձնելու օրակարգը բացառապես օտարածին շահերից է բխում»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
3713:18
«Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները»․ Սամվել Կարապետյան
3413:12
«Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից»․ Լավրով
6913:00
«Մեր նպատակն է՝ պահել Տիգրանաշենը հայկական, զարգացնել այն և ոչ թե հանձնել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4612:42
Անդրանիկ Քոչարյանը խմբագրում է Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությունը (տեսանյութ)
5712:36
«Սահման ունե՞նք մենք պետական». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
5112:24