Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննումը հետաձգվեց

Հոկտեմբերի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը: Հրապարակվեց միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը: Դրա համաձայն՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը խոչընդոտ չէ դատական նիստերին մասնակցելու համար: Բացի այդ, նշված էր այն մասին, որ Գրիգորյանի մոտ հայտնաբերված հիվանդությունները ներառված չեն կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում: Դատավոր Մ. Մարտիրոսյանը որոշեց դիմել բուժհիմնարկ, որպեսզի հաջորդ դատական նիստին ներկա լինի նաև Գրիգորյանը, որի բացակայության պատճառով տևական ժամանակ է, ինչ դատական նիստերը հետաձգվում են:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց հաջորդ դատական նիստերին հարցաքննության հրավիրել եզրակացությունը տված փորձագետներին՝ նրանցից պարզաբանումներ ստանալու նպատակով: Ըստ Մ. Գրիգորյանի պաշտպանների՝ փորձագիտական եզրակացության մեջ վիճահարույց հանգամանքներ կան:
Լ. Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը դատարան միջնորդություն է ներկայացնելու խափանման միջոցի վերաբերյալ: Դրան առարկեց մեղադրող կողմը՝ պնդելով, որ նման միջնորդության ներկայացումը օրենսդրության համաձայն՝ իրավաչափ չէ: Պաշտպանն էլ հակադարձեց, թե կյանքին վտանգ սպառնացող դեպքերում նման միջնորդությունները քննարկման առարկա են: Ի վերջո, դատարանը թույլատրեց պաշտպանին ներկայացնել միջնորդությունը: Լ. Բաղդասարյանը միջնորդեց խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով:
Նիստում որոշվեց հետաձգել փորձագետներ հրավիրելու միջնորդության քննարկումը՝ մինչև էական հանգամանքների պարզումը: Դատարանը գտավ, որ միջնորդության լուծման համար անհրաժեշտ հանգամանքներ պարզելու նպատակով պետք է հետագձել դատական նիստը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին:

Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
113Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
109Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
72Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
171Երեկ, 21:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
89Երեկ, 20:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
86Երեկ, 20:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
95Երեկ, 19:54
Պուտինի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ
146Երեկ, 19:31