«30 տարվա ընթացքում վառել ենք բոլոր կամուրջները Սփյուռքի հետ». Զարեհ Սինանյանը՝ ԱԺ պատգամավորին
![]() 282 Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ., 12:25 «Դուք ասում եք, որ նախկինում Սփյուռքի համաժողովները կրել են ձևական բնույթ՝ իմիտացիա ստեղծելու համար, հիմա լինելու են չափելի արդյունքներով: Թվարկեք այդ չափելի արդյունքները: Բարձրորակ մասնագետներին Սփյուռքից ներգրավելու հարցում ամենակարևոր խոչընդոտներից մեկլը մոտիվացիան է: Եթե հաշվի ենք առնում ՀՀ պետական համակարգում աշխատավարձի մակարդակն ու այն երկրներից, որտեղից դուք մտադիր եք մասնագետներ հրավիրել, որքանո՞վ է իրատեսական, որ այդ մասնագետները կգան Հայաստան: Եվ քանի՞ մասնագետ պետք է ՀՀ գա, որպեսզի համարենք, որ այդ 90 մլն դրամը հենց այնպես չի ծախսվել». նման հարցադիմամբ դիմեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Նշենք, որ բյուջեի նախագծով նախատեսված է որակյալ կադրեր ՀՀ բերելու համար տրամադրել 90 մլն դրամ: Զ. Սինանյանն ասաց, թե իր ղեկավարած գերատեսչության աշխատանքն անշնորհակալ է: «Մեզ մոտ չափանիշները 1 տարով չեն կարող չափվել, կարող են 3-10 տարով չափվել: Եթե դուք ակնկալում եք, որ 1 տարում Սփյուռքից 100 հազար մարդու ենք հայրենադարձնելու, դա չի լինելու: Բայց որպեսզի կարողանանք դա անել, այսօրվանից պետք է սկսենք աշխատանքը»,- ասաց հանձնակատարը: Նրա գնահատմամբ՝ 30 տարվա ընթացքում վառել ենք բոլոր կամուրջները Սփյուռքի հետ, և հիմա այդ բացն ինչ-որ ձևով պետք է փակենք: Ու դա պետք անել համբերատար: Ես շատ կուզեի ասել, որ 20-30 մարդ ենք բերելու, բայց չեմ կարող: Բայց ես հավատում եմ, որ այդ մարդկանց ուղեղի մեջ պետք է դնենք այն սաղմը, որ իրենք մի քանի տարուց պետք է գան՝ Հայաստան ապրելու: «Մենք նրանց հոգեբանորեն հայրենադարձնելու ենք: Իսկ այդ հոգեբանական հայրենադարձությունից ավելի կարևոր բան չկա»,- ասաց Զարհ Սինանյանը: |

«Ձեզ հետ նկարում եմ, որ էս երեխեքը հիշեն՝ ո՞ւմ օրոք է Ղարաբաղը հանձնվել». արցախցին՝ Փաշինյանին (տեսանյութ)
117:48
«Պատանին, որին նվեր ենք թողնում մեր բզկտված երկիրը, մեզ շատ հարցեր ունի»․ Լիլիթ Բլեյան
5217:36
«Կանդազի բախտը բերել է, որ նրա մասին չեն զեկուցել Աննային կամ Նիկոլին»․ Նաիրի Հոխիկյան
7617:24
«Ուզում եմ երեխաս նկարվի ձեզ հետ, որ իմանա՝ ում օրոք է Ղարաբաղը հանձնվել»․ նոր տեսանյութ՝ Մոսկվայից (տեսանյութ)
15317:18
«Պարո՛ն Փաշինյան, դուք դավաճան եք»․ միջադեպ՝ Մոսկվայի հյուրանոցում (տեսանյութ)
12917:06
«Տղայիս ասել եմ՝ հիշի՛ր այն ցանկը, ինչից ալերգիա ունես»․ Գայանե Մինասյան (տեսանյութ)
12016:54
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաստատուն քայլերով գլորվում է դեպի Քոչարյանի ժամանակները»․ Հովսեփ Կուբատյան
9416:36
«Ինձ մտահոգում է այն մթնոլորտը, որտեղ երեխաները սկսում են վախենալ սեփական կարծիքն արտահայտելուց»․ Շաքե Իսայան (տեսանյութ)
10316:24
