«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Բազմիցս եմ խոսել բժիշկների անհատական լիցենզավորման ինստիտուտի խնդրահարույց լինելու մասին՝ հատկապես դրա ներդրման մեխանիզմների, շահերի բախման հնարավորությունների, մասնագիտական գնահատման օբյեկտիվության և կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից։
Բազմիցս եմ հարցրել՝ ո՞վ է գնահատելու բժշկին, ի՞նչ չափանիշներով է գնահատելու, ի՞նչ երաշխիքներ են լինելու գործընթացի անկախության և թափանցիկության համար, և ի՞նչ մեխանիզմով է բացառվելու սուբյեկտիվ մոտեցումը։
Ավելին՝ բժշկական հանրույթի իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ մի քանի անգամ դիմել եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ բարձրացնելով այս գործընթացի իրավաչափության, մասնագիտական իրավունքների պաշտպանության և բժիշկների նկատմամբ հնարավոր անհավասար կամ սուբյեկտիվ մոտեցումների հարցերը։
Եվ ահա այսօր արդեն տեսնում ենք մի իրավիճակ, որն ավելի լուրջ հարցեր է առաջացնում։
Օրենքը մի բան է սահմանում, նախարարի հրամանը՝ նույնպես, իսկ գործընթացը ներկայացնող պաշտոնյայի հայտարարությունը՝ մեկ այլ բան։
ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ կենտրոնացված քննությունն իրականացվում է մասնագիտական հանձնաժողովների կազմած՝ տեսական գիտելիքների և գործնական հմտությունների վերաբերյալ առաջադրանքների հիման վրա։
Իսկ ՀՀ առողջապահության նախարարի N 131-Ն հրամանի 13-րդ կետը հստակ սահմանում է, որ կենտրոնացված քննությունն իրականացվում է երկու փուլով՝
․ թեստավորում՝ թեստային փուլ,
․ գործնական հմտությունների (կարողությունների) գնահատում՝ սիմուլյացիոն պայմաններում, գործնական փուլ։
Այսինքն՝ իրավական ակտում գործնական փուլը պարզապես ցանկություն կամ առաջարկ չէ․ այն ամրագրված է որպես քննության փուլ։
Բայց ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ կենտրոնացված քննությունը լինելու է միայն թեստավորման փուլով։
Ու այստեղ արդեն առաջանում է շատ պարզ հարց.
Եթե գործող իրավական կարգավորումը նախատեսում է երկու փուլ, ի՞նչ իրավական հիմքով է հայտարարվում, որ քննությունը լինելու է միայն մեկ փուլով։
Օրենքի և ենթաօրենսդրական ակտի պահանջը չի կարող փոխվել ասուլիսի հայտարարությամբ։
Ալեքսանդր Բազարչյանը իմ տասնյակ տարիների գործընկերն է, և ես վստահ կարող եմ ասել, որ նա ունի բարձր պրոֆեսիոնալ հմտություններ։
Ուստի այստեղ հարցը ոչ թե Ալիկի մասնագիտական կարողությունների, այլ որոշումների և իրավական պատասխանատվության մասին է։
Ալիկ ջան, եթե քեզ ստիպում են օրենսդրությանը հակառակ հայտարարություններ անել՝ նշան տուր։ Օրինակ՝ համակարգող փոխնախարարի հերթական օրը երկու անգամ տարածիր սոցիալական հարթակում։
Իսկ եթե լուրջ՝
Տղանե՛ր և աղջիկնե՛ր, դուք նույնիսկ ձեր իսկ ներկայացրած «լուրջ ռեֆորմը» տապալել եք։ Դուք լրջորեն մտածո՞ւմ եք, որ բժշկի կողմից 30 թեստ լուծելը բարձրացնելու է առողջապահական համակարգի որակը»։

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
233Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
42919.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
64017.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
131016.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
126016.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
62415.10.2026, 18:06
«Էլեկտրոնային սիգարետներն անվնաս չեն»․ ԱՆ
80012.10.2026, 17:24
«Ներկայում ՀՀ-ում ժանտախտի օջախները գտնվում են ցածր ակտիվության վիճակում»․ Ծաղիկ Վարդանյան (լուսանկար)
99809.10.2026, 11:12