«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե անկեղծ ասեմ՝ էս Թաթայի համերգ-Հանրայինի թեման ինձ մեծ հաշվով չի զարմացրել (ասենք՝ խնդալու կլիներ այլ վերաբերմունք ցուցաբերելը)։ Իրականում դրան չեմ էլ ուզում անդրադառնալ։ Ասեմ ավելին՝ ես լուրջ կասկածներ ունեմ, որ դա հերթական արհեստական ու դիտավորյալ արված օպերացիա էր՝ հանրային դիսկուրս (թեկուզ լինի գանահարանք ու քամահրանք), կարևորը՝ խոսեն։
Ես մի ավելի ցինիկ դրվագի եմ ուզում անդրադառնալ։
Քչերի ուշադրությունը գրավեց, որ երեկ՝ նույն սեպտեմբերի 27-ին, հայաստանյան որոշ համայնքներում ՏԻՄ ղեկավարի ընտրություն էր։ Մի հատ նորից եմ ասում՝ ՏԻՄ-երը ղեկավար էին ընտրում համազգային ողբերգության օրը ու դա անում էին մեծագույն հաճույքով՝ առանց փոքր-ինչ կարկամելու։
Սարսափելին, սակայն, ավելի դաժան իրականությունն է․ բոլորիս գլխին պատերազմի արհավիրք բերած այս չարիքի իշխանությունը որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն։ Մարդիկ միակամ ու կազմակերպված գրեթե 100 տոկոս քվե են տալիս անկարող ու խալխի կոշիկ լիզող ուժին:
Էս ա օրվա իշխանության ողջ «պերճանքն ու մերկությունը»։
Հ.գ. Դե, իսկ Հանրայինն ու AZTv-ին էլ հանգիստ կարող են ճանաչվել դուստր ձեռնարկություններ»:

«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
3816:12
«ԵԽԽՎ-ի զեկույցում անդրադարձ կա նաև ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին․ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ»․ Իվետա Տոնոյան
4115:54
«Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին»․ Շոլտ Նեմեթ (տեսանյութ)
5415:36
«Արցախահայերի հարցերն ավելի շատ կապում եմ Ալիևի հետ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
6314:36
Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից
13714:12
«Եվրոխորհրդի դիտորդները ոչնչացնում են Փաշինյանի քարոզչական ստերը»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6714:06
«Այն մարդիկ, ովքեր կարող էին ՀՀ-ին փոփոխություններ բերել, այսօր բանտերում են»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
6413:48
«Այսօր գլխավոր խնդիրն Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
6313:36