«Ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն, ի վերջո արձանագրեց, որ ՀՀ-ում նախընտրական և ընտրական պրոցեսը իրականացվել է մեծ խախտումներով». Հարություն Հարությունյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 28–ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում արձանագրեց իրենց դիտարկումների արդյունքներն ընտրությունների վերաբերյալ. «Մենք տեսանք՝ ինչպես էր ողջ պետական ապարատը ներդրվել, որպեսզի սպասարկվի բացառապես ՔՊ–ի շահը և ապահովվի վերջինների հնարավոր սահմանադրական մեծամասնության առկայությունը Ազգային ժողովում, որը իրենց մոտ չստացվեց։ Ցանկացած արձագանք, որը վերաբերում էր ընդդիմության կողմից որևէ հակաիրավական վարքագծի, անմիջապես արժանանում էր մեդիադաշտում լայն տարածման, հանրային հեռուստաընկերության կողմից լայն լուսաբանումների, վարչական ապարատի տարբեր մաս կազմող մարմինների կողմից ամենալայն արձագանքների, այնինչ այն ամենը ինչ ասվում էր իշխանության կատարած ենթադրյալ խախտումներին, շատ առավել նվազ հանրային արձագանքի էր արժանանում։
Շատ ողջունելի է որ 2018 թվականից առայսօր առաջին անգամ եվրոպական՝ մեծ լրջություն, կարևորություն ներկայացնող կառույցը՝ ԵԽԽՎ–ն, ի վերջո արձանագրեց, որ Հայաստանում նախընտրական և ընտրական պրոցեսը իրականացվել է մեծ խախտումներով։ Սա շատ դրական առաջընթաց է, որովհետև նույնիսկ Եվրոպան, որը միշտ 2018 թվականից առ այսօր, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել ընտրությունների ընթացքը, արձանագրեց ամբողջությամբ հակառակ պատկեր»։

Ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի
7420:12
ՔՏՀԱՏՄ պաշտոնյաները, կաշառքի դիմաց, «չեն նկատել» խախտումները. գլխավոր մասնագետը կալանավորվել է (տեսանյութ)
7719:30
«Մեկնում եմ Կամբոջա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10616:42
«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
10815:48
ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
11215:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
10114:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
10114:24
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
10113:42