«Օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է զինվորական վերնախավը վարվում սոցիալապես անապահով զինվորի հետ». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և արտոնյալ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն օրեր առաջ զորամասը լքած, ապա հայտնաբերված զինծառայողին նսեմացնելու, ստորացնելու, պատժելու նպատակով նրա մասին հերյուրանքներ են տարածել՝ կարծիք հայտնելով, թե իբր զինվորի զորամասը լքելու պատճառը նրա սեռական կողմնորոշումն է: Այսինքն՝ զինվորի վերադարձը զորամաս դարձնելով դժոխք: Նշեմ, որ զինվորին նսեմացնող այս ապատեղեկատվությունը միակողմանի հրապարակել է «Ժողովուրդ» թերթը: Մինչդեռ, զինվորը բոլորովին այլ խնդիրներ ունի, ինչի մասին նա պատմել է մեր փաստաբանին: Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է զինվորական վերնախավը վարվում սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, անպաշտպան զինվորի հետ: Հետաքրքիր է իմանալ նաև, թե արդյոք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կիսում է խոսնակի տեսակետները»:

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
5207:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
9203:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
108Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
158Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
291Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
275Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
178Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
92Երեկ, 22:12