Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար

Սինգապուրի Ազգային գրադարանային խորհուրդը մեկնարկել է դումսքրոլինգի* դեմ պայքարի ծրագիր։ Այժմ քաղաքացիները կարող են դրամական պարգևներ ստանալ ամեն օր գրքեր կարդալու համար, հաղորդում է The Guardian-ը։
Մասնակիցները պետք է օրական առնվազն 15 րոպե նվիրեն ընթերցանությանը։ Յուրաքանչյուր սեանսից հետո նրանք պետք է գրանցեն իրենց ընթերցանությունը կառավարության կայքում։ Համակարգը հաշվարկում է ծախսված ժամանակը և շնորհում 20 վիրտուալ մետաղադրամ։ Յուրաքանչյուր 1000 մետաղադրամը կարող է փոխանակվել մեկ սինգապուրյան դոլարի։ Այս գումարը կուտակելու համար անհրաժեշտ է ամեն օր կարդալ 50 օր շարունակ։
Գրադարանի խորհրդի ղեկավար Մելիզա Թամը նախաձեռնությունը բացատրում է՝ որպես կենտրոնացման և քննադատական մտածողության զարգացման միջոց։ Կարճ նորությունները չեն կարող փոխարինել ավելի երկար տեքստերի խորը ուսումնասիրությանը։ Կրթության ազգային ինստիտուտի հետազոտող Լոհ Չին Յին հավելել է, որ նախագիծը ընթերցանությունը վերածում է խաղի։ Նրա կարծիքով, 15 րոպեն սովորություն ձևավորելու օպտիմալ ժամանակն է։ Սինգապուրի իշխանությունները շեշտը դնում են դասերի կանոնավորության, այլ ոչ թե վճարումների չափի վրա։ Փոքր դրամական պարգևը ծառայում է միայն՝ որպես նախնական խթան։ Ծրագիրը հանրային քննարկումներ է առաջացրել։ Նախագծի հակառակորդները համոզված են, որ միայն փողը չի կարող գրականության հանդեպ իսկական սեր սերմանել։ Սակայն կողմնակիցները մարդկանց թվային աղմուկից շեղելու ցանկացած միջոց օգտակար են համարում։
*Դումսքրոլինգը (Doomscrolling) համացանցում կամ սոցցանցերում անվերջ պտտելու և հուսահատեցնող, բացասական ու տագնապալի լուրեր կարդալու կպչուն սովորությունն է՝ նույնիսկ այն դեպքում, երբ դա ձեզ տխրեցնում կամ անհանգստացնում է: Այն առաջանում է մեր ուղեղի՝ վտանգների մասին տեղեկատվություն փնտրելու բնազդից և սոցցանցերի անվերջ էջերի (infinite scroll) դիզայնից, որոնք թույլ չեն տալիս կանգ առնել։

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
12600:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
31100:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
323Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
130Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
318Երեկ, 22:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
207Երեկ, 22:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
108Երեկ, 22:00