«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշխարհում մինչև 10 հազար ազգ կա, որոնցից ընդամենը 195-ն ունեն անկախ պետություն։ Դարեր շարունակ հայ ազգը պայքարել է իր ինքնության պահպանման, իր հայրենիքի պաշտպանության, իր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար։ Մենք այսօր ունենք անկախ պետություն, որի կերտման ճանապարհին հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհել։
Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել։ Դրա համար, սիրուն խոսքերից անդին, պետք է հասկանալ, որ անկախությունը՝ դա ամենօրյա նվիրում է, ծանր աշխատանք, գաղափար է, պայքար։ Իրապես անկախ լինելու համար պետք է լինել ուժեղ, ունակ՝ պաշտպանելու ինքդ քեզ, քո պետական շահն առաջ տանելու։ Պետք է կարողանալ զգալ ու տեսնել եկող վտանգները, քանի դեռ նրանք չեն հարվածել քեզ։
Մեր ազգային ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ սկզբում ծանր սխալներ ենք թույլ տալիս, հետո փորձում մեծ կորուստների գնով ուղղել դրանք։ Այդպես չպետք է լինի: Մենք այդքան ռեսուրս չունենք՝ այդքան ժամանակ, մարդ և հող չունենք։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։ Սա իրապես հպարտանալու օր է, ափսո՜ս, որ այդ հպարտությունը խոնարհվել է Արցախի կորստով։
Փա՛ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին, որպեսզի Հայաստանը ապրի հավե՜րժ։
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստա՛ն»։

«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
4100:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
81Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
75Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
89Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
89Երեկ, 18:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
129Երեկ, 18:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
140Երեկ, 17:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
143Երեկ, 16:43