«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «35 տարի՝ անկախ Հայաստան։ Երեք տարի՝ Արցախից հայերի բռնի տեղահանությունից։
Այս օրը դժվար է պարզապես տոնել։ Մենք ուրախ ենք մեր անկախության համար, բայց այդ ուրախության կողքին կա մի ցավ, որը չի լռում՝ Արցախի կորուստը, հայրենազրկված հազարավոր ընտանիքների ճակատագիրը, թողած տունը, բակը, եկեղեցին ու հայրենի հողը։ Եվ այդ ցավի մեջ որպես դաշույն խրված է այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը Արցախի հարցում՝ այն որոշումներն ու քայլերը, որոնց հետևանքների հետ այսօր ապրում ենք բոլորս։
Պատմությունը դեռ իր գնահատականը կտա՝ ով ինչ արեց, ինչ չարեց և ինչու։ Բայց այսօր մեր հարցը շատ պարզ է․ Ինչպե՞ս կարող է սիրտդ լիովին ուրախանալ, երբ քո հայրենակիցը զրկված է իր հայրենիքից։ Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ։
35 տարի՝ անկախություն։
3 տարի՝ չսպիացող ցավ։
Եվ մի ամբողջ սերունդ՝ հիշելու, պահելու ու արժանապատիվ ապագայի համար պայքարելու պարտավորությամբ։
Արցախը կարող են հեռացնել մեր առօրյայից, բայց չեն կարող հեռացնել մեր հիշողությունից, մեր պատմությունից ու մեր սրտից»։

«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
1401:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
3500:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
5000:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
86Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
79Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
93Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
91Երեկ, 18:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
133Երեկ, 18:06