Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրևում է. «Կրկին ակտիվացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու մասին խոսակցությունները։ Ըստ մեր աղբյուրների՝ ՌԴ-ն դեսպանի թեկնածուի փնտրտուքի մեջ է, որպեսզի մինչև հունվար Կոպիրկինը հրաժեշտ տա Հայաստանին։ Առհասարակ, և Հայաստանում, և Ռուսաստանում նրան համարում են ՌԴ ամենաանհաջող դեսպանը, որ երբևէ աշխատել է Հայաստանում:
Պատճառն այն է, որ 2018 թվականի ապրիլին նշանակված դեսպանը չի կարողանում ո՛չ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցային հարաբերություններ հաստատել, ո՛չ անգամ պրոռուսական գործիչների հետ սերտ կապ պահել: Համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում այսքան ծաղկում են հակառուսական տրամադրությունները։
Դեսպանի փոփոխությունը նաև երկկողմանի պրոցես է համարվում՝ եթե Հայաստանը Ռուսաստանում փոխում է իր դեսպանին, հայելային սկզբունքով նաև Ռուսաստանը պետք է փոխի իր դեսպանին, որն արդեն 9-րդ տարին է պաշտոնավարում: Հիմա թեկնածուի փնտրտուքի մեջ են»:

Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է. «Ժողովուրդ»
1409:06
Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»
1509:00
Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. «Ժողովուրդ»
3008:54
«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
10102:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
11501:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
10600:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
10500:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
112Երեկ, 20:12