«Վազգեն Մանուկյանը ոչ մի հիմնավորում էլ չի ներկայացրել, հիմա՛ է այն ծնվել». Ս. Սաֆարյանը՝ Արցախի հարցով քննարկում կազմակերպելը մերժելու մասին
![]() 370 Շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ., 15:30 «Եթե այդ մարմինը հանրային շահի սպասարկման և կառավարության խորհրդատվական մարմին է, այն պետք է օգնի կառավարությանը՝ իր խորհրդատվությամբ: Պարոն Մանուկյանը պետք է այդ աշխատանքը կազմակերպեր, ես այդ հարցը բարձրացրել եմ Հանրային խորհրդում, և ինքն ասել է՝ չի պատրաստվում դա անել: Ընդ որում՝ ոչ մի հիմնավորում էլ չի ներկայացրել, ասել է՝ ես չեմ անելու դա: Հիմա՛ է այդ հիմնավորումը ծնվել». MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Վ.Մանուկյանի՝ արցախյան հարցով քննարկում կազմակերպելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը մերժելու հիմնավորմանը: Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախագահն ասել էր, թե Ն.Փաշինյանն իրեն առաջարկել է Արցախի կարգավորման հարցով քննարկում կազմակերպել, բայց այն տեսանկյունից, որ ամեն բան սկսվում է զրոյից: Ըստ Ս.Սաֆարյանի՝ Ն. Փաշինյանը հանձնարարել է պարզել հանրության ներսում ստատուս քվոն: «Ե՛վ լուծումների, և՛ վճարելիք գնի մասով վիճակն անընդհատ փոփոխվում է՝ ի՜նչ ընտրություններ: 2016 թվականը իրավիճակ է փոխել, ո՞ր ընտրությունների մասին է խոսքը: Ն. Փաշինյանը և «Իմ քայլը» ներկայացրել են ղարաբաղյան խնդրի կարգավորման իրենց տեսլականը: Խոսքը վերաբերում է ընդհանուր առմամբ ղարաբաղյան խնդրում հայ հասարակության պատկերացումներին՝ ամբողջությամբ: Հանրային խորհրդին հանձնարարություն չի տրված՝ պարզելու հանրության վերաբերմունքը կոնկրետ կարգավորման տարբերակի վերաբերյալ: Դա՛ չի Ն. Փաշինյանը խնդրել, նա ո՛չ կարգավորման տարբերակի շուրջ հանրության վերաբերմունքն է պահանջել և ո՛չ էլ իր ծրագրերի շուրջ հանրության տեսակետը: Հանրությունը վարչապետի ծրագրերին իր հավանությունն արդեն տվել է ընտրությունների միջոցով»,- պարզաբանեց Հանրային խորհրդի անդամը: Նրա վկայությամբ՝ վարչապետը պահանջել է պարզել հասարակության ներսում առկա պատկերը՝ ստատուս-քվոն, տրամադրությունները, հասարակության պատկերացումները լուծումների վերաբերյալ: Անդրադառնալով Վ.Մանուկյանի՝ Հանրային խորհրդի պաշտոնը թողնելու պահանջին՝ Ս.Սաֆարյանն ասաց, որ ՀԽ նախագահը վերջին ամիսներին պետք է հասկանար, որ ինքը դեմ է գնում կառավարությանը՝ չցանկանալով խորհրդատվություն տալ, այսինքն՝ չի կատարում այն պարտականությունը, որը պարտադրում է «Հանրային խորհրդի մասին» օրենքը: «Հետևաբար՝ ինքը պետք է այդ որոշումը կայացնի և ոչ թե սպասի, որ կառավարությունն իրեն ասի: Եթե ինքը համաձայն չէ կառավարության օրակարգերի հետ, չի կատարում օրենքով իրեն տրված լիազորությունները, ինչո՞ւ է սպասում, որ կառավարությունն իրեն ասի՝ գնա: Պարզ է չէ՞, որ ինքը չի կարողանում աշխատել: Այդ մարմինը կամուրջ է հասարակության և կառավարության միջև, ինքն ասում է՝ կամրջի դերը ես չեմ կատարում: Այդ դեպքում մնում եք, որ ի՞նչ անեք»,- հարցադրեց Ս.Սաֆարյանը: Նա ընդգծեց, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ Հանրային խորհուրդը Վ.Մանուկյանին օրենքի խախտումով պաշտոնանկ անելու մտադրություն չունի: «Սակայն մի օր հաստատապես գալու է այն պահը, երբ Հանրային խորհրդի բոլոր անդամներն արձանագրելու են, որ այդ կառույցն այդպես չի կարող աշխատել, եթե հրաժարվում է կատարել ՀՀ սահմանադրությամբ և «Հանրային խորհրդի մասին» օրենքով իր վրա դրված պարտականությունները: Այդ կառույցը պետք է աշխատի, ժամկետը լրանալուց հետո, այո՛, Վ.Մանուկյանը պետք է հրաժեշտ տա այդ պաշտոնին»,-ամփոփեց Ս.Սաֆարյանը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
3503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
125Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
162Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
128Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
259Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
236Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
289Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
228Երեկ, 19:30
