Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալն իրարանցում է հրահրել

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալն իրարանցում է հրահրել
31
Այսօր, 23:30

Նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։ «Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177 հոդվածի 1-ին մասով), սուտ մատնության (333 հոդվածի 1-ին մասով) և թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր հափշտակելու (397 հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով, իր կացարանում բարձր երաժշտություն է միացրել ու, չենթարկվելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների օրինական պահանջին, սկսել է բղավել, աղմկել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել քրեակատարողականի ծառայակիցների հասցեին։ Նա միաժամանակ սպառնացել է ազատվելուց հետո հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Տևական ժամանակ խաթարվել է քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը, տվյալ մասնաշենքում գտնվող

դատապարտյալների անդորրը»,- գրել է լրատվամիջոցը։