«ԱԺ «աքսորված» Արայիկ Հարությունյանն այսօր պատմության կեղծման փուլը տարածել է սպորտի վրա»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի «Մոսկան»՝ ընդդեմ Ծառուկյանի
ՔՊ-ի ամենահայտնի քաղաքական «պրաշլյակը»՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ «աքսորված» Արայիկ Հարությունյանը, հավատարիմ իրենց քաղաքական ինքնությանը, այսօր խորհրդարանական ամբիոնից պատմության կեղծման փուլը տարածել է սպորտի վրա:
Հարությունյանի ելույթը ուրացման, մարզական հաղթանակները և դրանց հեղինակներին մոռացության մատնելու դասական օրինակ է: Նույնիսկ Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանքով չեն սահմանափակվում ու հիմա փորձում են նրան «սևացնել»՝ ՀԱՕԿ նախագահության շրջանի մարզական ակնհայտ հաջողությունները որակելով «օլիգարխիկ» թրենդային բառով:
Փաշինյանի «աքսորական» Հարությունյանին մեկը հարցնող լինի՝ այդ ո՞նց դարձար ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ. չլինի՞ էդ խիստ «մարզական» արտաքինով ծանրամարտիկ ես եղել ու որևէ մեկս դա չի իմացել, թե՞ գործի ես դրել իշխանության բոլոր լծակները, ճնշումները՝ ՀԱՕԿ նախագահի պաշտոնին ֆեդերացիայի նախագահի պաշտոնով հասնելու համար:
Ի դեպ, Աստված չտա՝ ՀԱՕԿ նախագահ դառնաս, որովհետև սպորտը կործանելու են նույն արագությամբ, որ կործանեցիր հայկական ծանրամարտը՝ նրան համաշխարհային թոփ եռյակից մղելով լուսանցք: Ի դեպ, երբ ԿԳՍՄ նախարար էի, քովիդի ամիսներին սպորտի կառավարումը կատարելապես ձախողել ես:
Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի կալիբրը, մասշտաբը, մարդկային բնույթը քեզ անհասանելի են, մի՜ փորձիր քո աննշան ներկայությամբ մտնել երկու ընկերների հարաբերությունների դաշտ:
Թե բա՝ ինձ «Արարատ- Արմենիայի» հանդիպումներին չեն հրավիրել: Էս մի «օլիգարխիկ» մտածողությունը քո մտածողության լակմուսի թուղթն է՝ ցոփ ու շվայտ «կայծերի ու կայֆերի» նկատմամբ ձեր ՔՊ-ական մարդակույտի թաքնված երազանքը:
Արայիկ, ձեռքներդ հեռու պահիր սպորտից:
Մարդ եղեք, սպորտը գոնե մի՛ ապականեք»։

«Ես ֆանտաստիկ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ». Թրամփ
923:01
«Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ միջուկային զենքը ոչնչացնի մոլորակը». Թրամփ
3922:43
«Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հեռացնելուց հետո»․ Էդուարդ Շարմազանով
2422:24
«Իրանը դեռ պատրաստ չէ ընդունել Վաշինգթոնին հարմար պայմաններ». Թրամփ
9222:13
«Գույքահարկի թաքնված սոցիալական գինը․ ծերերի վտարումը Երևանի կենտրոնից»․ Կարեն Հեքիմյան
6421:54
«Բուժքույր է ձերբակալվել թմրանյութ վաճառելու կասկածանքով․ նրա որդին ոստիկան է»․ Լիա Սարգսյան
8221:30
«Արցախի հարցը փակված համարողները, մեղմ ասած, շտապում են»․ Արմեն Այվազյան (լուսանկար)
8021:00
«Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած, ՀՀ-ին միայն պարտություններ և կորուստներ բերած․․․»․ Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին
8120:24