«Ադրբեջանի ռազմական բյուջեի 21%-ով ավելացումն իր մեջ էական վտանգներ է պարունակում». Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ մեծացման խնդիրը տարբեր ասպեկտներով քննարկվեց: Ասում եմ կտրուկ, որովհետև 21%-ով ավելացումն իր մեջ էական վտանգներ է պարունակում և գալիս է գումարվում բոլոր այն ռիսկերին, որոնք այսօր էլ առկա են:
Երբ քննարկում ենք Ադրբեջանի սպառազինման ու այդ ուղղությամբ աճող գումարների հարցը ՀՀ պետբյուջեի ռազմական ծախսերի ավելացման համատեքստում, պետք է մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք ևս հաշվի առնել: Որո՞նք են մեր առաջնահերթությունները ռազմական բնագավառում, առանձին վերցրած՝ առաջնագծում: Սահմանվե՞լ են դրանք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:
Արդյոք մեր ունեցած գումարներն ու ռազմական բյուջեի ավելացումն ըստ ճիշտ առաջնահերթությունների են ուղղվում: Հարցադրմանս պատասխանների մի մասը փակ տեղեկություններ են, սակայն իմ դեպքում այս հարցադրումների պատասխանից շատ բան է կախված: Մարտական հերթապահություն կրող սպաների աշխատավարձի բարձրացումը (այս տրամաբանության մեջ որոշակի օղակների և հաստիքների գումարն էլ պետք է համարժեք բարձրացվի) և սպայական բնակարանների կառուցմանն ուղղված ծախսերի մեծացումը, օրինակ՝ առաջնահերթություն էր:
Կան նաև այլ առաջնահերթություններ, որոնք կարճաժամկետ ժամանակահատվածի համար պետք է սահմանվեն ու դրանց արագ գումարներ ուղղվեն (սրանց մասին զերծ կմնան հրապարակային խոսելուց):
Պետք է հստակ ունենանք՝ իրականում ի՞նչ խնդիր ենք դնում զինված ուժերի առջև, ի՞նչ առաջնահերթություններ ենք ձևակերպում, ի՞նչ ժամանակահատվածի կտրվածքով ենք իրականացնում, ի՞նչ միջոցներով ենք դրանք ապահովում և մեկ խոշոր բլոկ՝ զուգահեռ ի՞նչ գործոններ են ազդում զինված ուժերի առաջ դրված խնդիրների լուծմանը և արդյոք փոխկապակցված ձևով ռեսուրս է դրվում դրանց ապահովման համար»:

«Աբովյանում հանել են 44֊օրյայի զոհված զինվորների նկարներն ու տեղը խփել Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները». Դավիթ Վարդազարյան
3820:42
Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը
4320:36
«Փաստացի հայ կինը դանակահարել է Նիկոլի բերած «խաղաղությանը»»․ Դերենիկ Մալխասյան
3720:24
«Բաքուն ուզում է վերջնականորեն կոտրել հայության կամքը և ազգային կյանքով ապրելու ձգտումը». Սամվել Ասլիկյան
5219:54
«Ինչու է Աննա Հակոբյանը լռում․ հայ կնոջ և երեխաների նկատմամբ կատարված բռնությունը պահանջում է հստակ գնահատական»․ Արշակ Սարգսյան
5719:36
«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»․ ՆԳՆ
6319:24
«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ Դանիելյան
5918:42
«Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի
5918:12