Սերգեյ Լավրովը՝ արցախյան հարցի կարգավորման մասին
![]() 388 Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ., 14:40 «Ես կարող եմ այստեղ մեջբերել Ն. Փաշինյանի խոսքը, որ լուծումը պետք է լինի այնպիսին, որը հաշվի կառնի թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի շահերը: Սկզբունքորեն տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը, վեճերի՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծումն ամրագրված է փաստաթղթերի բոլոր տարբերակներում, որոնք քննարկել են կողմերը: Ամեն դեպքում՝ վերջնական որոշումը պետք է հաշվի առնի դա: Մնացածն արդեն դիվանագիտական արվեստի և փոխզիջումների գնալու պատրաստակամության հարց է: ՌԴ-ը ջանալու է, որպեսզի այդ փոխզիջումը լինի արդար և արտահայտի շահերի արդար հավասարակշռությունը»,-նոյեմբերի 11-ին իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում, անդրադառնալով արցախյան հարցի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»,- նշել է նա: Ս. Լավրովն ասել է, որ ՌԴ-ը պատրաստ է ամենաակտիվ միջնորդությունն իրականացնել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ ազգային շրջանակում՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով. «Առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն»: ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն էլ նշել է, որ հիմնախնդիրը վերաբերում է իրենց պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին, մարդկանց և նրանց իրավունքների ու ազատությունների իրականացմանը: «Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ միակարծիք ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի»,- ընդգծել է ՀՀ արտգործնախարարը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
