«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և բարձրաստիճան այլ դիվանագետների

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ ««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը երեք առանձին բողոք-դիմում է ուղղել միջազգային գործընկերներին՝ կապված Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ՝ բռնազավթված հայկական Արցախի տարածքներում սեպտեմբերին կատարված դիվանագիտական այցի և դրա շրջանակում քաղաքական ու պատմամշակութային խեղաթյուրման, միջազգային մակարդակով հայկական մշակութային ժառանգության ինքնության վերափոխման, յուրացման և Արցախում հայկական պատմական հետքի վերացման քաղաքականության վերաբերյալ։
Դիմումները հասցեագրվել են՝
- Մագդալենա Գրոնոյին՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին,
- Մարիա Վիկտորիա Ռոմերո Կաբալյերոյին՝ Ադրբեջանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանին, ինչպես նաև Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությանը,
- Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ Ադրբեջանի հարցերով պատասխանատու ստորաբաժանմանը։
Երեք դիմումներում «ՀայաՔվե»-ն առանձնացրել է նույն հիմնական մտահոգությունը․ Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ կազմակերպված նման այցերը չպետք է վերածվեն Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հակահայկական իրողությունների, հայկական մշակութային ժառանգության կեղծ վերագրման և Արցախի տեղահանված հայ բնակչության իրավունքների անտեսման միջազգային լեգիտիմացման գործիքի։
Միջազգային գործընկերներից ակնկալում ենք՝
․ հստակ տարանջատել Ադրբեջանի հետ բնականոն դիվանագիտական, տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը՝ Արցախում իրականացվող հոգևոր-մշակութային խեղաթյուրման քաղաքականության լեգիտիմացումից,
․ հստակ դիրքորոշում հայտնել Արցախի հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության և ինքնության վերաբերյալ,
․ աջակցել անկախ միջազգային, այդ թվում՝ UNESCO-ի առաքելության անարգել մուտքին Արցախ՝ հայկական ժառանգության իրավիճակը գնահատելու և փաստագրելու նպատակով,
․ և միջազգային հարթակներում պաշտպանել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, արժանապատիվ և առանց նախապայմանների վերադարձի իրավունքը։
«ՀայաՔվե»-ն շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել այս հարցերը միջազգային գործընկերների և համապատասխան կառույցների առջև՝ անկախ նրանից, թե ինչ ձևաչափով են կազմակերպվում նման նախաձեռնությունները»։

«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
017:42
«25 տարի է՝ Հայաստանը չի կարողանում դուրս գալ մոնիթորինգի տակից»․ Արթուր Դանիելյան
2417:24
«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և բարձրաստիճան այլ դիվանագետների
2717:18
««Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին»․ Արտակ Զաքարյան
3717:12
ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
5016:54
«Կալանքները, հետապնդումները, ճնշումները նկատելի են եղել Եվրոպայի խորհրդի համար»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5716:06
«Եկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է»․ Լիաննա Գասպարյան
6115:30
«Այս ՔՊ-ական կինը միջազգային հանրությանը զբաղեցնում է բամբասանքի մակարդակի խոսակցություններով»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
7014:30