«Երևանի քաղաքապետարանի հետ քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու»․ Արտակ Հովհաննիսյան

«Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու հետ կապված, պետք է ասեմ, որ այո՛, իրականում Հաղթանակի զբոսայգում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, բայց միևնույն է, ոչ մի կերպ չեմ ընդունում նկարը ջնջելը։ Եթե կար որոշում, որ պետք է վերանորոգում արվի, նկարի հարցը որոշվի, պետք էր քննարկել։ Ես այդ մասին լրատվականներից եմ իմացել»,- լրագրողների հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
«Խոսել եմ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանի հետ, կառուցողական խոսակցություն ենք ունեցել, հիմա ունենք դրական պատկեր․ քննարկվում է, թե ինչ ձևով են արժևորելու և այդ նկարի փոխարեն ինչ է լինելու՝ քանդակ, թե ավելի մեծ նկար։ Տեղի հետ կապված ասեմ, որ միանշանակ լինելու է Հաղթանակի զբոսայգին, քանի որ ինքը հերոսացել է և նպատակահարմար ուրիշ տեղ չեմ գտնում»,- նշել է Արտակ Հովհաննիսյանը։
Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջվել է Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։

«Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ, տներն է նկարում»․ Աննա Աբրահամյան (տեսանյութ)
4315:12
«Երևանի քաղաքապետարանի հետ քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
2815:00
«Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, մեղավորները պատժված չեն»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
6614:06
Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաներ են (տեսանյութ)
13613:43
«Պետք է ստեղծվի Հանրային նոր հեռուստաալիք՝ նոր անձնակազմով»․ Մհեր Կարագոզյան
6313:12
«Չկա նախագիծ, չկա շինթույլտվություն ու որևէ ծանուցում, թե ինչ է կառուցվում»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7512:36
«Շինհրապարակի փոշու ամպերի համար պատասխանատուն տուգանվել է»․ Նարինե Ղալեչյան (տեսանյութ)
6512:18
«Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել»․ Վարազդատ Հարությունյան
6012:12